Basic information
Number
N 170
Type
Որոշում
Act type
Base act (-till now)
Source
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.04.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 1994 թ. N 170

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» N 99 որոշման 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումների աշխատողների աշխատանքի վարձատրության պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994
Թ. 
ապրիլի 18-ի N 170 ՈՐՈՇՄԱՆ

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

Պաշտոնի անվանումը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմահատիկ գործակիցը

ըստ բնակչության թվի`

100 հազարից

ավելի

50-100

հազար

20-50

հազար

մինչև 20

հազար

1

2

3

4

5

Ռեգիստրի բաժնի պետ

5,3

5,0

4,8

4,6

Գլխավոր մասնագետ

4,8

4,4

4,3

4,2

1-ին կարգի մասնագետ

4,5

4,0

4,0

4,0

2-րդ կարգի մասնագետ

3,8

3,5

3,5

3,5

Մասնագետ

2,8

2,8

2,8

2,8

 

Ծանոթագրություն. Բաժնի պետի տեղակալի աշխատանքի վարձատրության պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանել պետի գործակցից 0,2-0,5-ով պակաս:

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ