ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 1993 թ. N 40
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արտաքին տնտեսական գործունեության ազատականացման պայմաններում հավասարակշռված քաղաքականության իրականացման և կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաև անմիջապես Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների անունից այլ պետությունների նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց հետ կնքվող առևտրատնտեսական բնույթի համաձայնագրերը նախօրոք համաձայնացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ այն պայմանագրերը, որոնք նախատեսում են պետական միջոցների օգտագործում կամ պետության կողմից որոշակի ֆինանսական կամ գույքային պարտավորությունների ստանձնում, համաձայնեցնել նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների միջազգային գործունեության ֆինանսական հարցերի մասին» N 423 որոշմամբ հաստատված կարգով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը իրավունք վերապահել` ինքնուրույն կամ Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և այլ պետական մարմինների ներկայացմամբ դադարեցնել առանձին իրավաբանական անձանց կողմից (անկախ սեփականության ձևից) արտահանման-ներմուծման պայմանագրի պայմանները էականորեն տարբերվում են միջազգային կամ Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմաներից:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը`
ա) ապրանքափոխանակման (բարտերային) գործառնությունների կարգավորման և պայմանագրերով սահմանված պարտականությունների վերահսկման նպատակով արտահանողների և ներմուծողների կողմից ներկայացված պայմանագրերում պահանջել արտացոլել հետևյալ հիմնական դրույթները`
ապրանքի առաքման բազիսային պայմանները
ապրանքի գինը
վալյուտայի տեսակը (սույնը չի տարածվում այն երկրների հետ գործառնությունների վրա, որոնց հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորագրել է միջպետական համաձայնագրեր ռուբլու գոտու մասին).
բ) յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և հարկային պետական տեսչությանը տեղեկացնել այն ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին, որոնք չեն կատարել իրենց պայմանագրային պարտավորություններն ապրանքափոխանակման (բարտերային) գործառնություններով.
գ) սույն որոշման հավելվածում նշված ապրանքների արտահանման դեպքում արտահանող ձեռնարկություններից որպես անհրաժեշտ փաստաթուղթ պահանջել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եզրակացությունն արտահանման պայմանագրի մասին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման քվոտավորման և լիցենզավորման միասնական կարգի մասին» N 410 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Լիցենզավորման սույն կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա և այն համատեղ ձեռնարկությունների սեփական արտադրանքի արտահանման և ներմուծման վրա, որոնց արտասահմանյան ներդրումները կանոնադրական ֆոնդին կազմում են 30 տոկոսից ավելի, բացառությամբ Եվրոպական տնտեսական համագործակցության երկրներ արտահանվող տեքստիլ արտադրանքի և այն ՀՁ-ների, որոնց արտասահմանյան մասնակիցը հանդիսանում է նախկին ԽՍՀՄ-ի սուբյեկտ հանդիսացող պետության իրավաբանական անձ».
բ) սույն որոշմամբ հաստատված N 1 ցանկի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային կոդը» սյունակից հանել «(բացառությամբ 74.0311000, 74.0319000, 76.0110000 - 76.0120100, 7901, 80.01)» բառերը և ցանկում ավելացնել «սև մետաղի ջարդոն և թափոններ - 72.04» ապրանքատեսակը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն առանձին երկրների և ապրանքների շուկաների մասին անհրաժեշտ օպերատիվ տեղեկություններ ձեռք բերելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ֆինանսական միջոցներ տրամադրելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1993 թ. փետրվարի 13-ի N 40 որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ 1993 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Արտադրանքի անվանումը |
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային կոդը |
Փաթաթվող հաղորդալարեր, կաբելներ | 85.44 |
Սև մետաղի արտադրանք | 72.00 |
Սինթետիկ կաուչուկ և լատեքս | 40.02 |
Քացախաթթու և քացախային անհիդրիդ | 29.1521, 29.1524 |
Պոլիվինիլացետատային դիսպերսիա | 29.1532000 |
Կաուստիկ սոդա և այլ սոդանյութեր | 28.1511 |
Եթերայուղեր և սինթետիկ հոտավետ այլ նյութեր | 29.12, 29.1423, 33.01 |
Պղնձարջասպ | 28.3325000 |
Կալցիումի կարբիդ | 28.4910000 |
Բենտոնիտ | 25.0810000 |
Ացետատային թելեր, մանրաթելեր | 54.03, 55.03-55.07 |
Մորթեղեն և մորթու հումք | 43 (բացի 43.01, 43.03) |
Կաշվեհումք | 41 (բացի 41.1100000) |
Ցեմենտ | 25.23 |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
