ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ խորհՈւրդ
ո ր ո շ ու մ
27 դեկտեմբերի 1990 թ. N 615
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի առավելագույն թվաքանակը՝ 70 միավոր (առանց շենքը պահպանող և սպասարկող անձնակազմի)։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը ունենալու նախարարի երեք տեղակալ, այդ թվում՝ 1 առաջին տեղակալ, և 11 անդամից բաղկացած կոլեգիա։
Սահմանել, որ աշխատանքային ռեսուրսների ու աշխատանքի բորսայի վարչության և բժշկասոցիալական կազմակերպությունների և կենցաղային սպասարկման վարչության պետերը միաժամանակ հանդիսանում են նախարարի տեղակալներ։
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կազմում ստեղծել աշխատանքի պայմանների պետական փորձաքննության լաբորատորիա և հաստատել նրա կանոնադրությունը։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ քննության առնել նշված լաբորատորիայի ֆինանսավորման հարցը և երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդ։
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել նախարարության կանոնադրությունը:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարին անհրաժեշտության դեպքում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում կատարել փոփոխություններ` աշխատողների առավելագույն թվաքանակի և աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմաններում։
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի գործերիկառավարչի պաշտոնակատար |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 27֊ի N 615 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Կենսաթոշակների և նպաստների վարչություն
Աշխատանքային ռեսուրսների և աշխատանքի բորսայի վարչություն
Բժշկասոցիալական կազմակերպությունների և կենցաղային սպասարկման վարչություն
Աշխատանքի պայմանների պետական փորձաքննության բաժին
Ֆինանսական բաժին
Շինարարության բաժին
Հաշվապահություն
Վարչատնտեսական բաժին
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի գործերիկառավարչի պաշտոնակատար |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 27֊ի N 615 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
1. Աշխատանքի պայմանների պետական փորձաքննության հիմնական խնդիրներն են հանդիսանում՝
ա) աշխատանքի անբարենպաստ պայմաններում զբաղված աշխատողների, ինչպես նաև առանձին անհատների պաշտպանվածության ապահովումը ձեռնարկություններում, հիմնարկություններում, կազմակերպություններում, կոոպերատիվներում1, անկախ կիրառվող սեփականության ձևերից.
բ) պետական վերահսկողության իրականացումը՝
արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցուցակների կիրառման ճշտության համար, ըստ որոնց սահմանվում են արտոնյալ կենսաթոշակներ և հատկացվում լրացուցիչ արձակուրդներ,
աշխատանքի անբարենպաստ պայմաններում աշխատելու համար ձեռնարկությունների աշխատողներին օրենսդրությանը համապատասխան արտոնություններ և փոխհատուցումներ հատկացնելու համար,
աշխատանքի պայմանների գծով աշխատատեղերի ատեստավորման որակի և դրանց վնասակար ու ծանր աշխատանքի պայմաններով կատեգորիային դասելու համար, հատկապես այն աշխատատեղերում, որտեղ կիրառվում է կանանց աշխատանքը.
գ) արտոնյալ կենսաթոշակ և լրացուցիչ արձակուրդ, թույլատրող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցուցակներում ձեռնարկությունների առաջարկությամբ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ եզրակացությունների պատրաստումը.
դ) արտոնյալ կենսաթոշակային ապահովման, ամենամյա լրացուցիչ արձակուրդների տրամադրման կատարելագործման ուղղությամբ գիտական հետազոտությունների կազմակերպումը և առաջարկությունների մշակումը.
ե) առողջապահության մինիստրության և Հայաստանի արհմիությունների խորհրդի հետ համաձայնեցնելով հաստատում է աշխատանքի պայմանների ցուցանիշները, չափանիշները և նորմատիվները արտոնություններ և փոխհատուցումներ սահմանելու համար.
զ) մասնակցումը ձեռնարկությունների ադմինիստրացիայի և աշխատողների միջև արտոնյալ կենսաթոշակների և լրացուցիչ արձակուրդների հատկացման հետ կապված վեճերի քննարկումներին,
է) աշխատանքների վտանգավորության, վնասակարության, ծանրության և աշխատանքի պայմանների այլ գործոնների վիճակից կախված ձեռնարկությունների կողմից սոցիալական ապահովագրության տարբերակված տարիֆների սահմանման և փոփոխման հարցի ձեռնարկումը և եզրակացությունների տալը՝ համաձայնեցնելով արհմիութենական մարմինների հետ։
2. Աշխատանքի պայմանների պետական փորձաքննությունը մտնում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգի մեջ։
3. Աշխատանքի պայմանների պետական փորձաքննությունը աշխատում է սոցիալական ապահովման մարմինների, սոցիալական ապահովագրության, սանիտարական հսկողության, աշխատանքի տեխնիկական տեսչությունների և արհմիությունների հավատարմատար բժիշկների փոխներգործությամբ։
4. Աշխատանքի պայմանների պետական փորձաքննությանը իրավունք է տրվում.
ձեռնարկություններում, անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից՝ իրականացնել աշխատանքի պայմանների փորձաքննություն և բացահայտված խախտումների վերացման վերաբերյալ տալ կարգադրություններ,
սանիտարական նորմաների և կանոնների խախտումների դեպքում պետական հսկողության և վերահսկողության մարմինների հետ համատեղ արգելել արտադրական օբյեկտների և աշխատատեղերի շահագործումը մինչև սանիտարական անհրաժեշտ միջոցառումների անցկացումը,
արտադրությունները, աշխատանքները, մասնագիտությունները և պաշտոնները վնասակար և ծանր, առավել վնասակար և առավել ծանր աշխատանքի պայմանների կատեգորիաներին դասելու համար Հայաստանի առողջապահության մինիստրության և Հայաստանի արհմիությունների խորհրդի հետ համատեղ հաստատել ցուցանիշներ,
ստուգել ձեռնարկություններում աշխատողներին լրացուցիչ արձակուրդներ և արտոնյալ կենսաթոշակներ սահմանելու վերաբերյալ փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը,
աշխատանքի անբարենպաստ պայմանների համար փոխհատուցումներ և արտոնություններ ստանալու աշխատողների իրավունքը սահմանափակող գործող օրենսդրության խախտումների բացահայտման դեպքում ձեռնարկության ադմինիստրացիային հանձնել կարգագրեր այդ խախտումների վերացման վերաբերյալ,
առաջարկություններ մտցնելու, արտոնյալ կենսաթոշակ նշանակող մարմին ձեռնարկություններից այն դրամական գումարները բռնագանձելու մասին, որոնք վճարվել են աշխատատեղը անհիմն կերպով արտոնյալ կենսաթոշակային ապահովության թույլատրող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցուցակներին դասելու հետ կապված,
ձեռնարկությունների ադմինիստրացիաներին առաջադրանք տալ արտոնյալ կենսաթոշակային ապահովության և լրացուցիչ արձակուրդների վերաբերյալ ձեռնարկությունում ընդունված այն որոշումների գործողության դադարեցման մասին, որոնք չեն համապատասխանում գործող օրենսդրությանը,
աշխատատեղերի ատեստավորման ժամանակ աշխատանքի պայմանների գնահատման աշխատանքների անցկացման համար ձեռնարկությունների հետ կնքել տնտհաշվարկային պայմանագրեր,
անարգել հաճախել ձեռնարկություններ, հիմնարկություններ, կազմակերպություններ և կոոպերատիվներ` անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից։
5. Աշխատանքի պայմանների պետական փորձաքննության ծառայությունների աշխատողները պարտավոր են`
ապահովել աշխատանքի պայմանների փորձաքննության որակյալ անցկացումը և դրա արդյունքների ճշմարտացիությունը,
արտոնյալ կենսաթոշակների և լրացուցիչ արձակուրդների ճիշտ սահմանման նպատակով աշխատանքի պայմանների գնահատման գործում ձեռնարկություններին ցույց տալ մեթոդական օգնություն,
ձեռնարկությունների ղեկավարներին, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց կառավարման վերադաս մարմիններին տեղեկացնել արտոնյալ կենսաթոշակների ներկայացման և լրացուցիչ արձակուրդների սահմանման կարգի բացահայտված խախտումների մասին՝ միջոցներ ձեռնարկելու և դրանց վերացման համար առաջարկություններ մտցնել մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
վերլուծել արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցուցակների կիրառման պրակտիկան և առաջարկություններ մտցնել դրանց կատարելագործման ուղղությամբ։
6. Աշխատանքի պայմանների պետական փորձաքննության կառուցվածքը, թվաքանակը և հաստիքային ցուցակը հաստատվում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի կողմից։
7. Աշխատանքի պայմանների պետական փորձաքննության մարմինների գործունեության ֆինանսավորումը իրականացվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին։
__________
1Տեքստում այսուհետև կանվանվեն «ձեռնարկություններ», եթե այլ բան չի նշվում։
