Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-224-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2011-01.01.2014)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.29/69(803) Հոդ.1614
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատավարձի» բառը փոխարինել «կորցրած եկամտի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի «ա» կետը «նպաստը» բառից հետո լրացնել «և միանվագ դրամական օգնությունը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը «անդամներից մեկը» բառերից հետո լրացնել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «երրորդ եռամսյակի ընթացքում» բառերը փոխարինել «օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի «ընտանեկան նպաստի համակարգում» բառերը փոխարինել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) ընտանեկան նպաստ ստացողի կողմից ընտանեկան նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» կետով.

«դ.1) ընտանեկան նպաստ ստացողի կողմից ընտանեկան նպաստի չափի փոփոխություն առաջացնող` ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր սույն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում.».

3) 2-րդ մասի ««դ» կետի» բառերը փոխարինել ««դ» և դ.1» կետերի» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) տեղեկանք ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բոլոր անձանց մասին.».

2) 1-ին մասի «զ» կետը «մահացած երեխայի,» բառերից հետո լրացնել «մյուս երեխաների, չափահաս զավակների» բառերով.

3) 3.2-րդ մասը «որոշվում է» բառերից հետո լրացնել «տվյալ երեխայի ծննդյան օրվա դրությամբ`» բառերով, «չամուսնացած» բառից հետո` «չափահաս» բառով, նույն մասի «կնոջ» բառը փոխարինել «անձի» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (այսուհետ` երեխայի խնամքի նպաստ) ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող)` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:».

2) 2-րդ մասի «հրամանն ուժի մեջ մտնելու ամսից» բառերը փոխարինել «(համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների, այսուհետ` գործատու) իրավական ակտում նշված ամսից» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) տեղեկանք ծնողի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում մինչև 2 տարեկան երեխայի հաշվառված լինելու մասին.».

2) 1-ին մասի «դ» կետի «աշխատավայրից» բառը փոխարինել «գործատուից» բառով.

3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» կետով.

«դ.1) երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողին` իր կրտսեր հաջորդ (այսուհետ` կրտսեր) երեխայի համար երեխայի խնամքի նպաստ նշանակվելու դեպքում` տեղեկանք գործատուից` կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մասին.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողի` կրտսեր երեխայի համար երեխայի խնամքի նպաստը նշանակվում է կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային վերջին օրվա ամսվան հաջորդող ամսվա մեկից:».

5) 7-րդ մասի «տեղեկանք բնակության վայրից և աշխատավայրից» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված տեղեկանքները» բառերով.

6) 10-րդ մասի «գ» կետի «աշխատանքի վերադառնալու» բառերը փոխարինել «աշխատելու» բառով.

7) 10-րդ մասի «զ» կետը «երեխայի» բառից հետո լրացնել «կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկ տարվա» բառերը փոխարինել «12 ամիսների» բառերով:

 

Հոդված 13. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-224-Ն