ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 1990 թ. N 616
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը` 90 միավոր (առանց վարչական շենքը սպասարկող և պահպանող անձնակազմի), տարեկան 489,8 հազար ռուբլի աշխատանքի վարձատրման ֆոնդով:
Ապարատի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
3. 1990 թվականին նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար հատկացնել 1,0 հազար ռուբլի, հանրապետական բյուջեի միջոցների 1990 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղած ազատ մնացորդի հաշվին:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը ունենալու նախարարի երեք տեղակալ, որից մեկը` առաջին, և 13 անդամից բաղկացած կոլեգիա:
5. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը հատկացնել ծառայողական մարդատար ավտոմեքենաների պահպանման 8 միավորի լիմիտ:
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը` մշակել և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել նախարարության կանոնադրությունը:
7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը, ելնելով համակարգի կառավարումն առավել արդյունավետ դարձնելու, կրթության բովանդակությունը բարեփոխելու անհրաժեշտությունից, նախարարության ապարատի աշխատողների թվաքանակի և աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմաններում կենտրոնական ապարատի կառուցվածքում կատարել փոփոխություններ:
Կառավարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 27-ի N 616 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Դպրոցների վարչություն
Ծրագրամեթոդական և դասագրքերի վարչություն
Մանկապարտեզների վարչություն
Պրոֆտեխկրթության և աշխատանքային ուսուցման վարչություն
Էկոնոմիկայի և նյութատեխնիկական բազայի զարգացման վարչություն
Շինարարության վարչություն
Արտադպրոցական հիմնարկների վարչություն
Կադրերի վերապատրաստման և ատեստավորման վարչություն
Արտաքին կապերի բաժին
Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժին
Գործերի կառավարչություն
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
