Գլխավոր տեղեկություն
Համար
N 616
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-24.07.1992)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1990/դեկտեմբեր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.12.1990
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 1990 թ. N 616

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը` 90 միավոր (առանց վարչական շենքը սպասարկող և պահպանող անձնակազմի), տարեկան 489,8 հազար ռուբլի աշխատանքի վարձատրման ֆոնդով:

Ապարատի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

3. 1990 թվականին նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար հատկացնել 1,0 հազար ռուբլի, հանրապետական բյուջեի միջոցների 1990 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղած ազատ մնացորդի հաշվին:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը ունենալու նախարարի երեք տեղակալ, որից մեկը` առաջին, և 13 անդամից բաղկացած կոլեգիա:

5. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը հատկացնել ծառայողական մարդատար ավտոմեքենաների պահպանման 8 միավորի լիմիտ:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը` մշակել և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել նախարարության կանոնադրությունը:

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը, ելնելով համակարգի կառավարումն առավել արդյունավետ դարձնելու, կրթության բովանդակությունը բարեփոխելու անհրաժեշտությունից, նախարարության ապարատի աշխատողների թվաքանակի և աշխատանքի վարձատրության ֆոնդի սահմաններում կենտրոնական ապարատի կառուցվածքում կատարել փոփոխություններ:

Կառավարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության Նախարարների

խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 27-ի

N 616 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Դպրոցների վարչություն

Ծրագրամեթոդական և դասագրքերի վարչություն

Մանկապարտեզների վարչություն

Պրոֆտեխկրթության և աշխատանքային ուսուցման վարչություն

Էկոնոմիկայի և նյութատեխնիկական բազայի զարգացման վարչություն

Շինարարության վարչություն

Արտադպրոցական հիմնարկների վարչություն

Կադրերի վերապատրաստման և ատեստավորման վարչություն

Արտաքին կապերի բաժին

Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժին

Գործերի կառավարչություն

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.07.1992, N 417 24.07.1992, N 616
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան