ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 307-Ա |
«03» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դայմոնդ Հաուզ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արտակ Յուրիի Պետրոսյանի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Երևանի քաղաքապետի կողմից 2016 թվականի ապրիլի 13-ին տրված N01/18-07/2-20593-195 նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) տեքստում` «Բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի՝ հարկերի ավելացման» բառերը փոխարինել «Բազմաբնակարան բնակելի շենքի և հարկերի ավելացման» բառերով:
2. Երևանի քաղաքապետի կողմից 2016 թվականի հունիսի 17-ին տրված N01/18-31022-550, 2017 թվականի ապրիլի 25-ին տրված N01/18-21788-281, 2024 թվականի մարտի 19-ին տրված N01/50-02-404-24 և սեպտեմբերի 11-ին տրված N01/50-02-1595-24 շինարարության թույլտվությունների տեքստերում՝ «Բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի՝ հարկերի ավելացման» բառերը փոխարինել «Բազմաբնակարան բնակելի շենքի և հարկերի ավելացման» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
6. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
