Գլխավոր տեղեկություն
Համար
N 5108-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.07.22/46(1135) 30.12.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5108-Ա

«30» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.Հ.5/4, 5/5 ԵՎ 9/9 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՄԱՆԱԶԿԵՐՏ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կառավարիչ «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊԸ-ի տնօրեն Հիրանտ Կիրկոր Արթին Օհաննեսի Քուրթյանի լ/ա Վ.Անանյանի դիմումը՝ Տիգրան Մեծի պողոտայի հ.հ.5/4, 5/5 և 9/9 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին պատկանող շինությունների զբաղեցրած (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11122023-01-0245, հ.24052024-01-0363, հ.02102017-01-0129 վկայականներ) հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:

Տիգրան Մեծի պողոտայի հ.հ. 5/4, 5/5 և 9/9 հասցեները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» հ.332-Ն որոշմամբ ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ։ Տարածքների ձեռք բերող է ճանաչվել «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11122023-01-0245, հ.24052024-01-0363, հ.02102017-01-0129 վկայականները և անշարժ գույքը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով վերցնելու և փոխհատուցում վճարելու մասին 2023 թվականի դեկտեմբերի 6-ին և 2024 թվականի մայիսի 20-ին նոտարական վավերացում ստացած հ.26642, հ.8753 և 2018 թվականի մարտի 19-ին նոտարական վավերացում ստացած 3697 պայմանագրերը, «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի համաձայնությունը, ինչպես նաև «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի 04.12.2024թ. հ.Դ-154155-24 գրությունը՝ քննարկվող հողամասերը շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով ձեռք բերելու պատրաստակամության վերաբերյալ:

Քննարկվող հողամասերն ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում են տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 2-րդ գոտում (ծածկագրեր՝ 01-006-208-080, 01-006-211-310-001, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 15-ի հ. 216-Ն որոշում, տող՝ 25 և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մայիսի 30-ի հ.456-Ն որոշում, տող՝ 34347):

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.08.2024թ. հ.Դ-101456-24, Դ-106285-24, Դ-107387-24 եզրակացությունը, ինչպես նաև 01.10.2024թ. հ.Դ-119682-24 և 30.10.2024թ. հ.Դ-132634-24 և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի 02.12.2024թ. հ.Ն/68353-24 գրությունները.

1. Տիգրան Մեծի պողոտայի հ.հ.5/4, 5/5 և 9/9 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին պատկանող շինությունների զբաղեցրած համապատասխանաբար՝ 12.0քմ, 12.0քմ և 53.0քմ մակերեսներով հողամասերն /ընդհանուր մակերես՝ 77քմ/ ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) ընկերությանը տարածագնահատման 2-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 16.516.500 (տասնվեց միլիոն հինգ հարյուր տասնվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` «Մանազկերտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագրեր կնքելու վերաբերյալ դիմումի, հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և պայմանագրերի նախապատրաստման համար տեղական վճարները հավաստող փաստաթղթերի, ինչպես նաև միասնական տեղեկանքը ներկայացնելուց հետո, Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրեր:

3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշման 1-ին կետը համարվում է ուժը կորցրած:

4. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրերից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան