ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4909-Ա |
«17» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՎԹԱՇԵՆԻ 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.47 ՇԵՆՔԻ Հ.13/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արեկնազ Հովհաննիսյանի, Գայանե և Գոհար Անտոնյանների դիմումը` Դավթաշենի 2-րդ թաղամասի հ.47 շենքի հ.13/1 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Արեկնազ Հովհաննիսյանին, Գայանե և Գոհար Անտոնյաններին պատկանող տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 30082024-01-0517 վկայական) գործառական նշանակությունը փոփոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-133972-24 եզրակացությունը.
1. Դավթաշենի 2-րդ թաղամասի հ.47 շենքի հ.13/1 հասցեում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Արեկնազ Հովհաննիսյանին, Գայանե և Գոհար Անտոնյաններին պատկանող տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում որպես բնակարան՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակելի:
3. Ընդունել ի գիտություն, որ
1) սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում,
2) սույն որոշման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 10-րդ կետում ամրագրված պահանջները, համաձայն որի իրավունքի պետական գրանցումը ենթակա է պետական գրանցման այդ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |