ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0222 Ն. 13.12.24
13 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 222-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել սպառողների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, վերջիններիս անձնական տվյալների մշակման համաչափությունը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 9.1-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգի 39-րդ կետի «բնութագրերի» բառից հետո լրացնել հետևյալ բառերը՝ «բացառությամբ 39.1-րդ կետով սահմանված դեպքերի».
2) Կանոնակարգը 39-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 39.1-րդ կետով.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350.1-րդ հոդվածի 2-րդ մասի շրջանակներում հարկային մարմնին տրամադրվող քաղվածքները (հաճախորդի համար բացված կամ փակված բանկային հաշվի (հաշիվների) վերաբերյալ), ըստ ծառայության տեսակի, պետք է ներառեն սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված տարրերը՝ համաձայն բնութագրերի՝ բացառությամբ սույն կանոնակարգի Հավելված 2-ի 37-րդ կետով սահմանված տարրի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2024 թվական: