Գլխավոր տեղեկություն
Համար
N 3676-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3676-Ա

«25» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված 

Երևանի քաղաքապետի

25.09.2024թ.

հ. 3676-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Անդրանիկ Եսայան

Ն. Չարբախ 14-րդ փողոց, հ.41

հողամաս

Անդրանիկ Եսայանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախ 14-րդ փողոցի հ.41 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.28082024-01-0231/ բաժանման հատակագծով առանձնացվող 78.1քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 14-րդ փողոց, հ.41/1

01113QXQSXM4

 

2

Սուրեն Արզաքանյան
/լիազորված անձ/
Ջուլետտա Արզաքանյան

Շ. Կուրղինյան փողոց, հ.10

հողամաս

Ջուլետտա Արզաքանյանին սեփականության իրավունքով պատկանող, Շ. Կուրղինյան փողոցի հ.10 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.18092024-01-0285, շին. 228.15քմ, պարիսպ 22.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 649.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շ. Կուրղինյան փողոց, հ.10/6

01073FNNT5RK

 

3

Լուիզա Փասոդյան

Մանուշյան փողոց, հ.59ա

բնակելի տուն

Լուիզա Փասոդյանին սեփականության իրավունքով պատկանող, Մանուշյան փողոցի հ.59ա հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.1143136/ տրամադրել հասցե՝ Մ. Մանուշյան փողոց, հ.60/1

01033MK6MFVU

 

4

Դավիթ Հակոբյան
/լիազորված անձ/
Հմայակ Համբարձումյան

Նուբարաշեն Ա-3 այգետարածք, 3-րդ տեղամաս, հ.20-18

հողամաս

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.08.2024թ. հ.13866 և հ.13867 լրացուցիչ վկայագրերով, Հմայակ Համբարձումյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նուբարաշեն Ա-3 այգետարածքի 3-րդ տեղամասի հ.20-18 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Ա» այգեգործական տարածք, հ.20/18

01103JM8YVCS

 

5

Գոհարիկ Աբրահամյան

Հալաբյան փողոց, հ.34 շենք, հ.52

բնակարան

Գոհարիկ Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, Հալաբյան փողոցի հ.34 շենքի հ.52 հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.15082024-01-0080/ տրամադրել հասցե՝ Կարո Հալաբյան փողոց, հ.34 շենք, բն.52/1

01013HSUABRD

 

6

Անդրանիկ Թադևոսյան

Ներքին Շենգավիթ 13-րդ փողոց, հ.2

հողամաս

Անդրանիկ Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցի հ.2 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.17092024-01-0151, շին. 72.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 184.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ներքին Շենգավիթ 13-րդ փողոց, հ.2/3

01113QDNRREL

 

7

Դավիթ Թահմազյան

Վանի 1915 թվականի հերոսամարտի
/Այգեստան 10-րդ/ փողոց, հ.10

բնակելի տուն

Վանի 1915 թվականի հերոսամարտի /Այգեստան 10-րդ/ փողոցի հ.10 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի 17.09.2024թ. հ.5860 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Վանի 1915 թվականի հերոսամարտի փողոց, հ.10/3

01063DDW58PE

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան