ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 531-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`
1․ Ստեղծել աշխատանքային խումբ «կանաչ ջրածնի» ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների և տեխնոլոգիաների բացահայտման նպատակով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2․ Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետիN 531-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Պապոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Ա. Թումանյան | - ՀՀ վարչապետի խորհրդական | |
Տ. Գաբրիելյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ | |
Հ. Վարդանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Վ. Գրիգորյան | - Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ա. Ղավալյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ | |
Վ. Քեշիշյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ | |
Պ. Ոսկանյան | - «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ | |
Գ. Խաչիյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով | |
Ռ. Ավոյան | - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի ժ/պ | |
Ա. Հարությունյան | - Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ | |
Կ. Սարգսյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական | |
Վ. Պետրոսյան | - միջուկային էներգետիկայի մասնագետ | |
Լ. Սիրականյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
04.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |