Գլխավոր տեղեկություն
Համար
N 531-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 531-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`

1․ Ստեղծել աշխատանքային խումբ «կանաչ ջրածնի» ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների և տեխնոլոգիաների բացահայտման նպատակով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2․ Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 531-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Գ. Պապոյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Թումանյան   - ՀՀ վարչապետի խորհրդական
Տ. Գաբրիելյան   - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Վ. Գրիգորյան   - Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Ղավալյան   - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական
քաղաքականության վարչության պետի տեղակալ
Վ. Քեշիշյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի
բաժնի պետ
Պ. Ոսկանյան   - «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
Գ. Խաչիյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով
Ռ. Ավոյան   - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի
Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի ժ/պ
Ա. Հարությունյան   - Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ
Կ. Սարգսյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
խորհրդական
Վ. Պետրոսյան   - միջուկային էներգետիկայի մասնագետ
Լ. Սիրականյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան