Գլխավոր տեղեկություն
Համար
N 1789-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.05.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1789-Ա

«14» մայիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՓՈՂՈՑԻ Հ.15/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ՝ 31.4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Դավիթ Գրիգորյանի դիմումը` Սեբաստիայի փողոցի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.15/1 բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19022019-01-0118 վկայական) մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-39769-24 եզրակացությունը.

1. Սեբաստիայի փողոցի, սեփականության իրավունքով Դավիթ Գրիգորյանին պատկանող հ.15/1 բնակելի տան մի հատվածի (ըստ շինությունների բնութագրի՝ 31.4քմ) գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Հանձնարարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան