Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 174
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.12.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2023 թվականի

թիվ 174

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի

թիվ 174 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (2-րդ հավելված) 203, 204, 18Х, 180, 201 և 202 ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«201

Կապիտալ ներդրումների պաշտպանության և խրախուսման մասին համաձայնագրի շրջանակներում տեղափոխվող ապրանքներ (Ռուսաստանի Դաշնության համար)

202

Արդյունաբերության պաշտպանական ճյուղերի արտադրական ու գիտատեխնիկական ձեռնարկությունների կոոպերացիայի մասին միջկառավարական պայմանագրերին համապատասխան տեղափոխվող ապրանքներ (Ռուսաստանի Դաշնության համար)»:

203

Ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով փոխադրվում են տրոհվող և ռադիոակտիվ նյութերի մատակարարման կոնտրակտին (պայմանագրին, համաձայնագրին) համապատասխան մեկ մատակարարման շրջանակներում նման նյութերի հետ միասին՝ ներառյալ փաթեթվածքը, տրանսպորտային փաթեթվածքի լրակազմերը և դրանց համար հարմարանքները, որոնց մասին տեղեկությունները նշված են տրանսպորտային փաթեթվածքի լրակազմերի կոնստրուկցիայի և (կամ) փոխադրման թույլտվության հավաստագրերում, տրոհվող և ռադիոակտիվ նյութերի տրանսպորտային փոխադրման, պահպանման, շահագործման, չափման և արտադրության համար սարքավորումները և կոմպլեկտավորող տարրերը, տրոհվող և ռադիոակտիվ նյութերի արտադրության ընթացքում առաջացող թափոնները և մնացորդները, փաստաթղթեր (Ռուսաստանի Դաշնության համար):

204

Ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով փոխադրվում են տրոհվող և ռադիոակտիվ նյութերի մատակարարման կոնտրակտի (պայմանագրի, համաձայնագրի) շրջանակներում նման նյութերից առանձին՝ ներառյալ փաթեթվածքը, տրանսպորտային փաթեթվածքի լրակազմերը և դրանց համար հարմարանքները, որոնց մասին տեղեկությունները նշված են տրանսպորտային փաթեթվածքի լրակազմերի կոնստրուկցիայի և (կամ) փոխադրման թույլտվության հավաստագրերում, տրոհվող և ռադիոակտիվ նյութերի տրանսպորտային փոխադրման, պահպանման, շահագործման, չափման և արտադրության համար սարքավորումները և կոմպլեկտավորող տարրերը, տրոհվող և ռադիոակտիվ նյութերի արտադրության ընթացքում առաջացող թափոնները և մնացորդները, փաստաթղթեր (Ռուսաստանի Դաշնության համար)

205

Մինչև 14 տարեկան երեխաների օգտագործման համար նախատեսված ապրանքներ, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները ենթարկվում են փոխադրման այլ առանձնահատկությունների (Ռուսաստանի Դաշնության համար)

 

18Х

Ապրանքների փոխադրման համար Հայաստանի Հանրապետությունում միակողմանիորեն կիրառվող այլ առանձնահատկություններ

 

180

Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի համաձայն փոխադրվող ապրանքներ (Հայաստանի Հանրապետության համար)»։

 

 

2. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչի 4-րդ բաժնում ( 8-րդ հավելված)՝

ա) բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Առևտրային փաստաթղթերը և այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են մաքսային արժեքի որոշմանը»․

բ) 04200 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«04300

Մաքսային մարմնի և հայտարարատուի միջև խորհրդատվությունների անցկացման արդյունքում հայտարարատուին մաքսային մարմնի կողմից տրամադրված փաստաթուղթ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխանող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար արժեքային հիմքի հիմնավորված ընտրության նպատակով (Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար)

04400

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման հարցերով նախնական որոշում»։

 

3. Այն հարկերի, գանձումների և այլ վճարների տեսակների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (9-րդ հավելված)՝

ա) 2.3 ենթաբաժինը 3090 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 01-10 և 12-23 ապրանքային խմբերում դասակարգվող ապրանքների արտահանման մաքսատուրքը, բացառությամբ այն ապրանքների, որոնց համար արտահանման մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող ապրանքների արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի մասին» թիվ 2068, 2021 թվականի ապրիլի 6-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքի սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող արևածաղկի ձեթի արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի մասին» թիվ 546, 2021 թվականի փետրվարի 6-ի «Մաքսային միության մասին համաձայնագրերի մասնակից պետությունների տարածքների սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող հացահատիկային մշակաբույսերի արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի մասին» թիվ 117 և 2022 թվականի մարտի 31-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող արևածաղկի քուսպի արտահանման մաքսատուրքի դրույքաչափի մասին» թիվ 532 որոշումներով

3100

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27 ապրանքային խմբում դասակարգվող ապրանքների արտահանման մաքսատուրքը, բացառությամբ հում նավթի, բնական գազի և հում նավթից ստացված ապրանքների, ինչպես նաև այն ապրանքների, որոնց համար արտահանման մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող ապրանքների արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի մասին» թիվ 2068 որոշմամբ

3110

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 28, 29 և 32-40 ապրանքային խմբերում դասակարգվող ապրանքների արտահանման մաքսատուրքը, բացառությամբ այն ապրանքների, որոնց համար արտահանման մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2013 թվականի մարտի 29-ի «Հում նավթի և հում նավթից ստացված ապրանքների առանձին կատեգորիաների արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի

3120

հաշվարկման և Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 276 որոշմամբ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 45-48 ապրանքային խմբերում դասակարգվող ապրանքների արտահանման մաքսատուրքը

3130

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 72 և 73 ապրանքային խմբերում դասակարգվող ապրանքների արտահանման մաքսատուրքը, բացառությամբ այն ապրանքների, որոնց համար արտահանման մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող ապրանքների արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի մասին» թիվ 2068 որոշմամբ

3140

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 71, 74-76 և 78-81 ապրանքային խմբերում դասակարգվող ապրանքների արտահանման մաքսատուրքը, բացառությամբ այն ապրանքների, որոնց համար արտահանման մաքսատուրքը սահմանված է Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող ապրանքների արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերի մասին» թիվ 2068 որոշմամբ

3150»

 

բ) 3.4 ենթաբաժինը 4250 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«Ծխելու էլեկտրոնային համակարգերի համար ակցիզներ

4260

Ծխախոտ օգտագործելու համակարգերի համար ակցիզներ

4270».

 

գ) 3.6 ենթաբաժինը 9200 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«Եվրոպական միության անդամ պետություններում գրանցված մեկ բեռնատար ավտոմեքենայի կամ քարշակի բեռնային գործառնությունների և (կամ) վերակցորդման իրականացման համար հատուկ սահմանված վայրում գանձում առաջին օրվա ընթացքում մուտքի և տեղակայման ծառայությունների իրականացման համար

9300»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: