ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 219-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02702297) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2024 թվականի փետրվարի 29-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ» կենտրոնների օդափոխության համակարգի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02702297) հետ 2024 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդափոխության համակարգի պարագաների և օժանդակ պարագաների ձեռքբերում՝ 20,842,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի.
3) «Արտկոն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 5,503,513 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ինո-Թեքնոլոջի» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01570457) հետ 2024 թվականի մարտի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցանցային սվիչների ձեռքբերում՝ 526,610 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ՄԿՄ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00885397) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգիչների և օժանդակ պարագաների ձեռքբերում՝ 1,375,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ԷյԷմԷս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00240275) հետ 2024 թվականի մարտի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մուտքի և ելքի ղեկավարման, նույնականացման սարքերի և օժանդակ պարագաների ձեռքբերում՝ 2,362,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |