ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2001 թվականի N 430
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 553 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 553 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 24-ի N 52 և մարտի 27-ի N 230 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետում «9» թիվը փոխարինել «10» թվով,
բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կոլեգիայի կազմում ընդգրկել Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հ. Աբրահամյանին (համաձայնությամբ):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|