ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2024 թվականի N 156-Ա
ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 247-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1807-Լ որոշման հավելվածի 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գեղանուշ Երանոսյանի անունով ներմուծված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացա կարգով 2023 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 05100010/011223/0121374 և 05100010/011223/0121393 ապրանքների հայտարարագրերով ձևակերպված գույքի մի մասը՝ համաձայն հավելվածի, անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության բաշխման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիփետրվարի 1-ի N 156-Ա որոշման |
ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿ
NN ը/կ |
Անվանումը |
Ընդհանուր բրուտտո քաշը (կգ) |
Մաքսային արժեքը (դրամ) |
Գույքը ստացողը |
1. |
Ճաշի և խոհանոցային սպասքի հավաքածուներ՝ պլաստմասսայից |
180 |
72,477 |
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
2․ |
Պլաստմասսե աթոռներ՝ չպաստառված |
206 |
148,175 | |
3․ |
Բրդյա ծածկոցներ |
1,939 |
1,026,758 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|