ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2023 թվականի N 2315-Ն
ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2315-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու ընթացակարգերը:
2. Կինեմատոգրաֆիայի ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի դրույթների, ինչպես նաև «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածներով սահմանված կարգավորումների համաձայն:
2. ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
3. Համատեղ արտադրության կարգավիճակը տրամադրում և այն դադարեցնում է մշակութային հիմնադրամը (այսուհետ՝ ազգային մարմին):
4. Համատեղ արտադրության նախնական կարգավիճակ ստանալու համար, ֆիլմի նկարահանումն իրականացնելուց առնվազն 1 ամիս առաջ ֆիլմարտադրողն ազգային մարմին է ներկայացնում համապատասխան հայտ (Ձև N 1)՝ ներառյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերի պահանջների:
5. Համատեղ արտադրության վերջնական կարգավիճակ ստանալու համար ֆիլմի արտադրության ավարտից հետո՝ 2 ամսվա ընթացքում, ֆիլմարտադրողն ազգային մարմին է ներկայացնում համապատասխան հայտ (Ձև N 1)՝ ներառյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-7-րդ կետերի պահանջների, ինչպես նաև ավարտուն ֆիլմը (պաշտպանիչ շերտով՝ թվային կրիչով):
6. Օտարալեզու փաստաթղթերի հետ ներկայացվում է նաև դրանց հայերեն՝ որակավորված թարգմանչի կողմից կատարված թարգմանությունը:
7. Ֆիլմարտադրողի ներկայացրած փաստաթղթային փաթեթն ուսումնասիրելուց հետո, ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, ազգային մարմինը ֆիլմարտադրողին տրամադրում է համատեղ արտադրության նախնական և (կամ) վերջնական կարգավիճակը հաստատող հավաստագիր (Ձև N 2):
8. Համատեղ արտադրության նախնական և (կամ) վերջնական կարգավիճակի տրամադրման հայտում թերությունների հայտնաբերման դեպքում ազգային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է (Ձև N 3) ուղարկում հայտատուին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները շտկելու և (կամ) բացակայող փաստաթղթերը ներկայացնելու պահանջով:
9. Համատեղ արտադրության նախնական և (կամ) վերջնական կարգավիճակի տրամադրման հայտը մերժվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում՝ հայտը ստանալու օրվանից հետո, ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում (Ձև N 4):
10. Մերժված հայտերը՝ լրամշակված փաստաթղթային փաթեթով, կրկին կարող են ներկայացվել ազգային մարմին մերժման օրվանից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում:
11. Միևնույն հայտը ազգային մարմին կարող է ներկայացվել առավելագույնը 2 անգամ:
12. Համատեղ արտադրության կարգավիճակը դադարեցվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի 1-2-րդ կետերով սահմանված դեպքերում, որի վերաբերյալ ազգային մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին (Ձև N 5):
Ձև N 1
«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու
և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության «-» «---» 2023 թ. N -- որոշման
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ
ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
«Ազգային մարմին»
հիմնադրամի տնօրենին
«________» ընկերությունը սկսում է «________» խաղարկային (վավերագրական, անիմացիոն) լիամետրաժ (կարճամետրաժ) ֆիլմի համատեղ արտադրությունը «________» (երկիր) և «________» (երկիր) ընկերությունների հետ.
«________» ֆիլմը __________________________________________________________________
հակիրճ բովանդակություն
_________________________________________________________________________________
Նախագծում կողմերի ֆինանսական մասնակցությունը բաշխված է հետևյալ կերպ.
Ընկերություն Ընկերություն Ընկերություն |
Հայաստան երկիր երկիր |
_____% _____% _____% |
Խնդրում ենք դիտարկել նշված ֆիլմին համատեղ արտադրության _______________ կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը՝ համաձայն
նախնական, վերջնական _______________________________________________________________
նշել ՀՀ համապատասխան միջազգային իրավական
_____________________________________________________________________________________
ակտի (երի) անվանումը
___________________________________________________ պահանջվող փաստաթղթերը կցվում են:
Իրավական ակտի (երի) անվանումը
«_______» տնօրեն՝ _________________ ____________________ «-» «------» 202 թ.
ստորագրություն ԿՏ ԱԱՀ
Ձև N 2
«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու
և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության «-» «---» 2023 թ. N -- որոշման
ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
Տնտեսավարող սուբյեկտ ____________________________________________________________________
Անվանումը և իրավաբանական հասցեն
Ֆիլմարտադրող ____________________________________________________________________________
Ֆիլմարտադրողի ԱԱՀ, քաղաքացիություն
Ֆիլմի անվանումը և տեսակը _________________________________________________________________
Հեղինակներ _______________________________________________________________________________
Ռեժիսոր, սցենարի հեղինակ, կոմպոզիտոր
«Ազգային մարմին» հիմնադրամը, համաձայն __________________________________________________
նշել ՀՀ համապատասխան միջազգային իրավական ակտի (երի) անվանումը
Համատեղ արտադրության կարգավիճակ է տրամադրում Հայաստանի, (երկիր, երկիր)
երկրների համատեղ արտադրության «_____________» ֆիլմին (ռեժ.՝ )
Ֆիլմի հաստատված բյուջեն կազմում է ____________ ՀՀ դրամ (նշել բյուջեի թիվը նաև արտարժույթով $, €), հետևյալ համամասնությամբ.
Տնտեսավարող սուբյեկտի |
Երկրները |
Մասնաբաժինը |
Հայաստան |
% և գումար (ՀՀ դրամ, $, €) | |
«Ազգային մարմին» հիմնադրամի տնօրեն՝ ___________ __________«-» «------» 202 թ.
Ստորագրություն ԿՏ ԱԱՀ
Ձև N 3
«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու
և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության «-» «---» 2023 թ. N -- որոշման
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու համար հայտադիմումի թերությունները շտկելու և (կամ) բացակայող փաստաթղթերը ներկայացնելու վերաբերյալ
ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝
_____________________________
ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ՝
_____________________________
Տեղեկացնում ենք, որ ազգային մարմին ներկայացված «________» (ֆիլմի անվանումը) ֆիլմի համար համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու հայտում և (կամ) կից ներկայացված փաստաթղթերում առկա են հետևյալ թերությունները, և (կամ) բացակայում են հետևյալ փաստաթղթերը.
1. _____________________________
2. _____________________________
3. _____________________________
Համաձայն կարգի 8-րդ կետի՝ անհրաժեշտ է 10 աշխատանքային օրվա ընթացքում «*» շտկել առկա թերությունները և (կամ) համալրել բացակայող փաստաթղթերը և անձամբ կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել ազգային մարմին:
«Ազգային մարմին» հիմնադրամի տնօրեն՝ ___________ __________«-» «------» 202 թ.
Ստորագրություն ԿՏ ԱԱՀ
____________________
«*» Հայտատուն համարվում է ծանուցված՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձև N 4
«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու
և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության «-» «---» 2023 թ. N -- որոշման
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու հայտը մերժելու վերաբերյալ
ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝
_____________________________
ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ՝
_____________________________
Տեղեկացնում ենք, որ ազգային մարմին ներկայացված «________» ֆիլմի համար համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու հայտը համաձայն կարգի 9-րդ կետի մերժվում է՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի ______ կետի (երի) պահանջը (ները) խախտելու պատճառով:
«Ազգային մարմին» հիմնադրամի տնօրեն՝ ___________ __________«-» «------» 202 թ.
Ստորագրություն ԿՏ ԱԱՀ
____________________
«*» Հայտատուն համարվում է ծանուցված՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձև N 5
«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու
և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության «-» «---» 2023 թ. N -- որոշման
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Համատեղ արտադրության կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ
ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝
_____________________________
ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ՝
_____________________________
Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի _______ կետը (երը).
Ազգային մարմինը որոշում է դադարեցնել՝ «________» ֆիլմին «-» «------» 202 թ. տրված համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման գործընթացը:
Սույն ծանուցումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում «*» «________» ֆիլմին «-» «------» 202 թ. տրված համատեղ արտադրության կարգավիճակի հավաստագրի բնօրինակը պետք է վերադարձվի ազգային մարմին՝ պատվիրված նամակով կամ ազգային մարմին անձամբ ներկայանալու միջոցով:
«Ազգային մարմին» հիմնադրամի տնօրեն՝ ___________ __________«-» «------» 202 թ.
Ստորագրություն ԿՏ ԱԱՀ
____________________
«*» Հայտատուն համարվում է ծանուցված՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
28.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական: