Գլխավոր տեղեկություն
Համար
N 2315-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2315-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2315-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու ընթացակարգերը:

2. Կինեմատոգրաֆիայի ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի դրույթների, ինչպես նաև «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածներով սահմանված կարգավորումների համաձայն:

 

2. ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

3. Համատեղ արտադրության կարգավիճակը տրամադրում և այն դադարեցնում է մշակութային հիմնադրամը (այսուհետ՝ ազգային մարմին):

4. Համատեղ արտադրության նախնական կարգավիճակ ստանալու համար, ֆիլմի նկարահանումն իրականացնելուց առնվազն 1 ամիս առաջ ֆիլմարտադրողն ազգային մարմին է ներկայացնում համապատասխան հայտ (Ձև N 1)՝ ներառյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերի պահանջների:

5. Համատեղ արտադրության վերջնական կարգավիճակ ստանալու համար ֆիլմի արտադրության ավարտից հետո՝ 2 ամսվա ընթացքում, ֆիլմարտադրողն ազգային մարմին է ներկայացնում համապատասխան հայտ (Ձև N 1)՝ ներառյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-7-րդ կետերի պահանջների, ինչպես նաև ավարտուն ֆիլմը (պաշտպանիչ շերտով՝ թվային կրիչով):

6. Օտարալեզու փաստաթղթերի հետ ներկայացվում է նաև դրանց հայերեն՝ որակավորված թարգմանչի կողմից կատարված թարգմանությունը:

7. Ֆիլմարտադրողի ներկայացրած փաստաթղթային փաթեթն ուսումնասիրելուց հետո, ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, ազգային մարմինը ֆիլմարտադրողին տրամադրում է համատեղ արտադրության նախնական և (կամ) վերջնական կարգավիճակը հաստատող հավաստագիր (Ձև N 2):

8. Համատեղ արտադրության նախնական և (կամ) վերջնական կարգավիճակի տրամադրման հայտում թերությունների հայտնաբերման դեպքում ազգային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է (Ձև N 3) ուղարկում հայտատուին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները շտկելու և (կամ) բացակայող փաստաթղթերը ներկայացնելու պահանջով:

9. Համատեղ արտադրության նախնական և (կամ) վերջնական կարգավիճակի տրամադրման հայտը մերժվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում՝ հայտը ստանալու օրվանից հետո, ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում (Ձև N 4):

10. Մերժված հայտերը՝ լրամշակված փաստաթղթային փաթեթով, կրկին կարող են ներկայացվել ազգային մարմին մերժման օրվանից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Միևնույն հայտը ազգային մարմին կարող է ներկայացվել առավելագույնը 2 անգամ:

12. Համատեղ արտադրության կարգավիճակը դադարեցվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի 1-2-րդ կետերով սահմանված դեպքերում, որի վերաբերյալ ազգային մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին (Ձև N 5):

 

Ձև N 1

 

«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու

և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության «-» «---» 2023 թ. N -- որոշման

 

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ

 

ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

«Ազգային մարմին»

հիմնադրամի տնօրենին

 

«________» ընկերությունը սկսում է «________» խաղարկային (վավերագրական, անիմացիոն) լիամետրաժ (կարճամետրաժ) ֆիլմի համատեղ արտադրությունը «________» (երկիր) և «________» (երկիր) ընկերությունների հետ.

«________» ֆիլմը __________________________________________________________________

հակիրճ բովանդակություն

_________________________________________________________________________________

 

Նախագծում կողմերի ֆինանսական մասնակցությունը բաշխված է հետևյալ կերպ.

 

Ընկերություն

Ընկերություն

Ընկերություն

Հայաստան

երկիր

երկիր

_____%

_____%

_____%

 

Խնդրում ենք դիտարկել նշված ֆիլմին համատեղ արտադրության _______________ կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը՝ համաձայն

նախնական, վերջնական _______________________________________________________________

նշել ՀՀ համապատասխան միջազգային իրավական

_____________________________________________________________________________________

ակտի (երի) անվանումը

 

___________________________________________________ պահանջվող փաստաթղթերը կցվում են:

Իրավական ակտի (երի) անվանումը

 

«_______» տնօրեն՝ _________________ ____________________ «-» «------» 202   թ.

ստորագրություն ԿՏ                    ԱԱՀ                                                                            

 

Ձև N 2

 

«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու

և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության «-» «---» 2023 թ. N -- որոշման

 

ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

Տնտեսավարող սուբյեկտ ____________________________________________________________________

Անվանումը և իրավաբանական հասցեն

 

Ֆիլմարտադրող ____________________________________________________________________________

Ֆիլմարտադրողի ԱԱՀ, քաղաքացիություն

 

Ֆիլմի անվանումը և տեսակը _________________________________________________________________

 

Հեղինակներ _______________________________________________________________________________

Ռեժիսոր, սցենարի հեղինակ, կոմպոզիտոր

 

«Ազգային մարմին» հիմնադրամը, համաձայն __________________________________________________

                             նշել ՀՀ համապատասխան միջազգային իրավական ակտի (երի) անվանումը

 

Համատեղ արտադրության կարգավիճակ է տրամադրում Հայաստանի, (երկիր, երկիր)

երկրների համատեղ արտադրության «_____________» ֆիլմին (ռեժ.՝ )

 

Ֆիլմի հաստատված բյուջեն կազմում է ____________ ՀՀ դրամ (նշել բյուջեի թիվը նաև արտարժույթով $, €), հետևյալ համամասնությամբ.

 

Տնտեսավարող սուբյեկտի
անվանումը

Երկրները

Մասնաբաժինը

 

Հայաստան

% և գումար (ՀՀ դրամ, $, €)

     
     

 

«Ազգային մարմին» հիմնադրամի տնօրեն՝ ___________ __________«-» «------» 202   թ.

Ստորագրություն ԿՏ     ԱԱՀ                    

 

Ձև N 3

 

«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու

և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության «-» «---» 2023 թ. N -- որոշման

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու համար հայտադիմումի թերությունները շտկելու և (կամ) բացակայող փաստաթղթերը ներկայացնելու վերաբերյալ

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝

_____________________________

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ՝

_____________________________

 

Տեղեկացնում ենք, որ ազգային մարմին ներկայացված «________» (ֆիլմի անվանումը) ֆիլմի համար համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու հայտում և (կամ) կից ներկայացված փաստաթղթերում առկա են հետևյալ թերությունները, և (կամ) բացակայում են հետևյալ փաստաթղթերը.

1. _____________________________

2. _____________________________

3. _____________________________

 

Համաձայն կարգի 8-րդ կետի՝ անհրաժեշտ է 10 աշխատանքային օրվա ընթացքում «*» շտկել առկա թերությունները և (կամ) համալրել բացակայող փաստաթղթերը և անձամբ կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել ազգային մարմին:

 

«Ազգային մարմին» հիմնադրամի տնօրեն՝ ___________ __________«-» «------» 202   թ.

Ստորագրություն ԿՏ     ԱԱՀ                    

 

____________________

«*» Հայտատուն համարվում է ծանուցված՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 4

 

«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու

և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության «-» «---» 2023 թ. N -- որոշման

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու հայտը մերժելու վերաբերյալ

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝

_____________________________

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ՝

_____________________________

 

Տեղեկացնում ենք, որ ազգային մարմին ներկայացված «________» ֆիլմի համար համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու հայտը համաձայն կարգի 9-րդ կետի մերժվում է՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի ______ կետի (երի) պահանջը (ները) խախտելու պատճառով:

 

«Ազգային մարմին» հիմնադրամի տնօրեն՝ ___________ __________«-» «------» 202   թ.

Ստորագրություն ԿՏ     ԱԱՀ                    

 

____________________

«*» Հայտատուն համարվում է ծանուցված՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 5

 

«Համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու

և դրա գործողությունը դադարեցնելու կարգը հաստատելու մասին»

ՀՀ կառավարության «-» «---» 2023 թ. N -- որոշման

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Համատեղ արտադրության կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝

_____________________________

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ՝

_____________________________

 

Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի _______ կետը (երը).

Ազգային մարմինը որոշում է դադարեցնել՝ «________» ֆիլմին «-» «------» 202 թ. տրված համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման գործընթացը:

 

Սույն ծանուցումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում «*» «________» ֆիլմին «-» «------» 202 թ. տրված համատեղ արտադրության կարգավիճակի հավաստագրի բնօրինակը պետք է վերադարձվի ազգային մարմին՝ պատվիրված նամակով կամ ազգային մարմին անձամբ ներկայանալու միջոցով:

 

«Ազգային մարմին» հիմնադրամի տնօրեն՝ ___________ __________«-» «------» 202   թ.

Ստորագրություն ԿՏ     ԱԱՀ                    

 

____________________

«*» Հայտատուն համարվում է ծանուցված՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան