ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2020 թվականի N 46-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածների պահանջների՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերը՝ համաձայն NN 1, 2 հավելվածների։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Կողմ -5 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 | |
1. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ 2. ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐՈՒՆ 3. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՂԱՍԻ 4. ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԵՏԻԿ 5. ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՄԼԵՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՅՈՒ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2021 թվական: