Գլխավոր տեղեկություն
Համար
N 46-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.01-2021.11.14 Պաշտոնական հրապարակման օրը 10.11.2021
Ընդունող մարմին
Նոր Արտամետ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
18.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2020 թվականի N 46-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածների պահանջների՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերը՝ համաձայն NN 1, 2 հավելվածների։

2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

 

Կողմ -5

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

1. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ
 

2. ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐՈՒՆ
 

3. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՂԱՍԻ
 

4. ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԵՏԻԿ
 

5. ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՄԼԵՏ

 

 

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՅՈՒ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ NN 1-2

ՀԱՅԱՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ

ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ

ԱՎԱԳԱՆՈՒ` 2020 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի n 46-ն ՈՐՈՇՄԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2021 թվական: