Գլխավոր տեղեկություն
Համար
N 415-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 415-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ N 2

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00040569) հետ 2024 թվականի մայիսի 14-ին կնքված N AT-AU-074-24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 4,000,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արդեսկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06956323) 2023 թվականի մայիսի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի ապահովման ծառայությունների մատուցում՝ 1,160,959 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02701579) հետ 2024 թվականի մայիսի 21-ին կնքված N 21/05/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունիսի 7-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ծրագրասարքավորումային համակարգի միջոցով հաղորդագրությունների ուղարկման ծառայությունների մատուցում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01529671) հետ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունիսի 10-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման միջոցով պահպանության ծառայությունների՝ ամսական 42,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Նոր Գինդ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00801756) հետ 2024 թվականի մայիսի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոլիուրեթանային հատակի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 1,075,510 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Նոր Գինդ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00801756) հետ 2024 թվականի մայիսի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոլիուրեթանային հատակի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 1,063,568 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Քաթ Արտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 03536005) հետ 2024 թվականի մայիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրասենյակային կահույքի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 2,065,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան