Գլխավոր տեղեկություն
Համար
N 2087-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2023 թվականի N 2087-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ՝

«դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձանց (այսուհետ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական) համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, իսկ մինչև 16 տարեկանների դեպքում` անձնագիրը, ծննդյան վկայականը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմնի կողմից տրված),».

2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով՝

«2.1. Սույն կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետի «դ» պարբերությունում նշված անձինք նույնականացվում են ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների:».

3) 3.2-րդ և 3.5-րդ կետերում «www.ssa.am» բառերը փոխարինել «www. socservice.am» բառերով.

4) 4-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «(առկայության դեպքում)» բառերը.

5) 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6.1. Եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմինը, ապա նպաստ նշանակվում է, եթե Լեռնային Ղարաբաղում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստ չի նշանակվել և վճարվել։ Լեռնային Ղարաբաղում նպաստ նշանակված և վճարված լինելը (չլինելը) ծառայությունը ճշտում է Լեռնային Ղարաբաղի երեխաների ծննդյան միանվագ նպաստի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմինը, Լեռնային Ղարաբաղում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվել և վճարվել, և երեխայի մեկ տարին լրացել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա «Պետական նպաստների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված 12-ամսյա ժամկետը հաշվարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

30.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան