Գլխավոր տեղեկություն
Համար
N 263-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.12.2023-13.02.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 263-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (ՀԱՅԱՍՏԱՆ) ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.06.23 N 370-Ա)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամ (Հայաստան) հիմնադրամի կողմից իրականացվող՝ 35,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնի համար սարքավորումների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.06.23 N 370-Ա)

2. Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամ (Հայաստան) հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

(2-րդ կետը փոփ. 01.06.23 N 370-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

10.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 263-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ»

 

1․

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ հիմնադրամը (Հայաստան) արժանացել է դրամաշնորհի, համաձայն որի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնի վերազինման համար ձեռք են բերվելու թանգարանային նմուշների վերականգնման և պահպանման նոր սարքավորումներ, որոնք նվիրաբերվելու են Հայաստանյայց Առաքելական Սբ․Եկեղեցուն։

2․

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3․

Բարեգործը

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն։

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) հիմնադրամ (Հայաստան) (ՀՀ, քաղ․ Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02636688):

5․

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Էջմիածին,

բնագավառը՝ մշակույթ

6․

Ծրագրի բյուջեն

35,400,000 դրամ

7․

Բարեգործությունն ստացողը

Հայաստանյայց Առաքելական Սբ․Եկեղեցի, (ՀՀ. քաղ. Էջմիածին, ՀՎՀՀ՝ 04703401)

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի ապրիլի 20-ից մինչև 2024 թվականի մարտի 29-ը

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Դրամաշնորհի շրջանակներում՝ Մայր Աթոռ Սբ․Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնի վերազինման նպատակով, իրականացվելու են ստորև նշված միջոցառումները՝

1. Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում Հայաստանի տարածքում։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 3,300,000 դրամի չափով:

2․ Անհրաժեշտ սարքավորումների ներմուծում: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 31,450,000 դրամի չափով:

3․ Ծրագրի իրականացման աուդիտորական ծառայություններ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 29-ն

ընկած ժամանակահատվածում ՝ 650,000 դրամի չափով։

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Լաբորատոր սարքավորումների ձեռքբերում՝ 3,300,000 դրամ՝ առանց ԱԱՀ։

2․ Լաբորատոր սարքավորումների ներմուծում՝ 31,450,000 դրամ՝ առանց ԱԱՀ:

3․ Ծրագրի իրականացման աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝

650,000 դրամ՝ առանց ԱԱՀ։

11․

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսվում են աուդիտորական ծառայություններ՝ ծրագրի իրականացման հետ կապված։

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ

Չի նախատեսվում:

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական

որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 21.12.23 N 901-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

10.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.03.2024, N 183-Ա 19.03.2024, N 263-Ա
12.02.2024, N 110-Ա 13.02.2024, N 263-Ա
21.12.2023, N 901-Ա 22.12.2023, N 263-Ա
01.06.2023, N 370-Ա 02.06.2023, N 263-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան