ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-11-Ն-5 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման 1-ին հավելվածի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«16. Դատարանի կողմից քրեական գործը հսկող դատախազին վերադարձնելու, ինչպես նաև քրեական հայցը վերադարձնելու դեպքերում՝ դրանք վերստին դատարան ստացվելուց հետո հանձնվում են նույն դատավորին: Տվյալ դատավորին գործը բաշխելու անհնարինության դեպքում (եթե դատավորն արձակուրդի մեջ է, կամ գործուղվել է այլ դատարան կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, ինչպես նաև այլ բացառիկ դեպքերում) այն ընդհանուր կարգով Ծրագրի միջոցով վերաբաշխվում է այլ դատավորի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
2025 թ. փետրվարի 7 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 փետրվարի 2025 թվական:
![loading...](/static/img/loader.gif)