ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1 նոյեմբերի 2023 թ. |
թիվ 23-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի ««Մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» Ձև 26-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի թիվ 122-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 19-Ն որոշման.
1) վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Մուշտակամորթ գազանաբուծության դրության մասին» բառերը փոխարինել «Մորթատու գազանաբուծության մասին» բառերով,
2) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,
3) 2-րդ կետից հանել «ձևի» բառը,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 23-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի թիվ 19-Ն որոշման |
Բաժին 1. Մորթատու գազանաբուծության մասին
(գլուխ) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Աղվես |
Բևեռաղվես |
Ջրաքիս |
Այլ |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Նախորդ տարվա հունվարի 1-ին առկա էր, ընդամենը |
100 |
||||
Ընթացիկ տարում ծնված մատղաշներ, ինչպես նաև գնվածներ, դրանցից՝ |
105 |
||||
անկել է |
105.1 |
||||
վաճառվել է |
105.2 |
||||
մորթվել է մորթի ստանալու համար |
105.3 |
||||
Ընթացիկ տարվա հունվարի 1-ին առկա է, ընդամենը, որից՝ |
110 |
||||
մեծահասակ արուներ |
110.1 |
||||
մեծահասակ էգեր |
110.2 |
Ղեկավար / Անհատ ձեռնարկատեր՝ |
__________________ |
|
__________________ | |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
__________________ |
|
__________________ | |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | ||
|
«_ »____________ 20___թ.»: | |||
Հավելված 2 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 23-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի թիվ 19-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՄՈՐԹԱՏՈՒ ԳԱԶԱՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 26-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Մորթատու գազանաբուծության մասին» Ձև 26-ԳՏ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են մորթատու գազանաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.dօc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «100» ծածկագրով տողի «1-4» սյունակներում լրացվում են նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գազանների քանակը:
7. «105» ծածկագրով տողի «1-4» սյունակներում լրացվում են ընթացիկ տարում ծնված և գնված գազանների քանակը:
8. «105.1», «105.2» և «105.3» ծածկագրերով տողերի «1-4» սյունակներում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր անկած, վաճառված և մորթի ստանալու համար մորթված գազանների քանակը:
9. «110», «110.1» և «110.2» ծածկագրերով տողերի «1-4» սյունակներում լրացվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա գազանների քանակը:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2023 թվական: