ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» «դեկտեմբերի» 2020 թ. ԹԻՎ 19-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N01/27.1/26824-2020 պետական փորձագիտական եզրակացությունը.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Արմավիրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» 34-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ՝ |
Կողմ |
դեմ |
ձեռնպահ |
1. Հ. Դարբինյան 2. Վ. Թովմասյան 3. Դ. Դարբինյան 4. Վ. Մանուկյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ա. Ավետիսյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի «24» N 19-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 34-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵԶ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1256 տողը /պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիաներ/ ավելացնել 1.457.100/մեկ միլիոն չորս հարյուր հիսունյոթ հազար մեկ հարյուր/ՀՀ դրամ:
2. Վարչական բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
2) 4111 /աշխատողների աշխ.վարձ և հավելավճարներ/ հոդվածը ավելացնել 1.457.100 /մեկ միլիոն չորս հարյուր հիսունյոթ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական: