Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2020
Ընդունող մարմին
Նոր Արմավիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» «դեկտեմբերի» 2020 թ. ԹԻՎ 19-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N01/27.1/26824-2020 պետական փորձագիտական եզրակացությունը.

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Արմավիրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» 34-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ավագանու անդամներ՝

Կողմ

դեմ

ձեռնպահ

1. Հ. Դարբինյան

2. Վ. Թովմասյան

3. Դ. Դարբինյան

4. Վ. Մանուկյան

     

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Ա. Ավետիսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Նոր Արմավիր

համայնքի ավագանու 2020 թվականի

դեկտեմբերի «24» N 19-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 34-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵԶ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1256 տողը /պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիաներ/ ավելացնել 1.457.100/մեկ միլիոն չորս հարյուր հիսունյոթ հազար մեկ հարյուր/ՀՀ դրամ:

2. Վարչական բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

2) 4111 /աշխատողների աշխ.վարձ և հավելավճարներ/ հոդվածը ավելացնել 1.457.100 /մեկ միլիոն չորս հարյուր հիսունյոթ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան