ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2023 թվականի |
թիվ 42 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 122 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի «Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործառման կարգը հաստատելու մասին» թիվ 122 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 2-րդ կետում՝
«գ» ենթակետում՝
երրորդ պարբերության «2023 թվականի մարտի 31-ը» բառերը փոխարինել «2023 թվականի հունիսի 30-ը» բառերով.
չորրորդ պարբերության «2023 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «2023 թվականի օգոստոսի 31-ը» բառերով:
«է» ենթակետում՝
առաջին պարբերության «2023 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «2023 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
երկրորդ և երրորդ պարբերություններում «2023 թվականի մարտի 31-ը» բառերը փոխարինել «2023 թվականի հունիսի 30-ը» բառերով:
բ) 34 կետում՝
«2023 թվականի մարտի 31-ը» բառերը փոխարինել «2023 թվականի հունիսի 30-ը» բառերով
«2023 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «2023 թվականի օգոստոսի 31-ը» բառերով
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2023 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: