ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.14-րդ կետով.
«18.14. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման համար` |
|
18.14.1. Երևան քաղաքում կազմակերպման համար` տարեկան |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
18.14.2. Մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
18.14.3. Երևան քաղաքից և մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան |
բազային տուրքի 300-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Oրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետում «1-18.8-րդ կետերում» բառերը փոխարինել «1-18.14-րդ կետերում» բառերով:
Հոդված 3. Oրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. բացառությամբ սույն հոդվածի 9.1-9.6-րդ, 14.2-րդ, 14.3-րդ, 17.1-17.6-րդ և 18.14-րդ կետերում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիայի տրման համար` տարեկան |
|
տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով»: |
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. սեպտեմբերի 12 Երևան ՀՕ-141-Ն |