Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-141-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (04.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.24/59(649) Հոդ.971
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.14-րդ կետով.

 

«18.14. Առևտրի իրականացման վայրի

կազմակերպման համար`

 

18.14.1. Երևան քաղաքում կազմակերպման

համար` տարեկան 

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

18.14.2. Մարզկենտրոններում կազմակերպման

համար` տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

18.14.3. Երևան քաղաքից և մարզկենտրոններից

դուրս կազմակերպման համար` տարեկան

բազային տուրքի 300-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Oրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետում «1-18.8-րդ կետերում» բառերը փոխարինել «1-18.14-րդ կետերում» բառերով:

 

Հոդված 3. Oրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«25. բացառությամբ սույն հոդվածի 9.1-9.6-րդ,

14.2-րդ, 14.3-րդ, 17.1-17.6-րդ և 18.14-րդ

կետերում նշված լիցենզավորման ենթակա

գործունեության տեսակների, մեկից ավելի

յուրաքանչյուր վայրում ևս լիցենզավորման

ենթակա նույն գործունեության տեսակով

զբաղվելու լիցենզիայի տրման համար`

տարեկան  

 
 

տվյալ լիցենզիայի տրման համար

սահմանված պետական

տուրքի դրույքաչափի հիսուն

տոկոսի չափով»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 12

Երևան

ՀՕ-141-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան