ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 802-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1236-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման՝
1) N 1 հավելվածում՝
ա․ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով,
բ․ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ» բառերով.
2) N 2 հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |