Գլխավոր տեղեկություն
Համար
N 796-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.08.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 796-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի 1-ին նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի օգոստոսի 2-5-ը Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության անդամների՝ Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման ծախսերը կատարել՝

1) Վահան Քերոբյանինը, Արման Խոջոյանինը, Արմինե Իսրաելյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Մնացական Սաֆարյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Տիգրան Գաբրիելյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

4) Սերգեյ Մովսիսյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին հատկացված միջոցների հաշվին.

5) Լիլիթ Սարոյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

6) Անգելինա Հովհաննիսյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

7) Սերգեյ Բաղդասարյանինը՝ 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին.

8) Տաթևիկ Ներսիսյանինը՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել պատվիրակության՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

31.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 796-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Վ. Քերոբյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)
Ս. Մովսիսյան   - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Մ. Սաֆարյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Խոջոյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Տ. Գաբրիելյան   - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Լ. Սարոյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության արտաքին կապերի վարչության պետ
Ա. Իսրաելյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության
վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի պետ
Ա. Հովհաննիսյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ
Ս. Բաղդասարյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության
գլխավոր մասնագետ
Տ. Ներսիսյան   - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների
խթանման և արտաքին կապերի մենեջեր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ