Գլխավոր տեղեկություն
Համար
N 896-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (21.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.20/46(418) Հոդ.890
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 896-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 20.07.23 N 1203-Ա)

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 20.07.23 N 1203-Ա)

1. (կետն ուժը կորցրել է 20.07.23 N 1203-Ա)

2. (կետն ուժը կորցրել է 20.07.23 N 1203-Ա)

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի:

(3-րդ կետը խմբ. 20.07.23 N 1203-Ա)

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների կոմունալ ծախսերը կատարվում են՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշումներով սահմանված նորմաները:

(4-րդ կետը խմբ. 20.07.23 N 1203-Ա)

5. Քրեակատարողական հիմնարկների համար սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր` մեկ դատապարտյալին կամ կալանավորվածին պահելու համար՝

1) խմելու ջուր, ջրահեռացում՝ 180 լիտր.

2) էլեկտրաէներգիա (առանց ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի)՝ 5 կվտ/ժ.

3) էլեկտրաէներգիա՝ ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 8 կվտ/ժ.

4)բնական գազ` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար՝ մեկ խոր. մետր:

(5-րդ կետը փոփ. 10.03.22 N 287-Ա)

5.1. Քրեակատարողական հիմնարկների աշխատակազմերի համար սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր՝ մեկ աշխատողի հաշվարկով.

1) խմելու ջուր, ջրահեռացում՝ 120 լիտր.

2) էլեկտրաէներգիա (առանց ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի)՝ 2,5 կվտ/ժ.

3) էլեկտրաէներգիա՝ ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 4 կվտ/ժ.

4) բնական գազ` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար՝ 0,5 խոր. մետր:

(5.1-ին կետը լրաց. 10.03.22 N 287-Ա)

6. Սույն որոշմամբ հաստատված նորմաները տարածվում են 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
 վարչապետ

Ա. Մարգարյան


 2005 թ. հուլիսի 2
Երևան

  Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 16-ի N 896-Ա որոշման



Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 20.07.23 N 1203-Ա)