ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2012 թվականի N 753-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 9 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 7-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
2. Հաստատել տեխնիկական կանոնակարգման ոլորտում կանոնակարգող մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 11-ի «Տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման և կիրառման կարգը հաստատելու մասին» N 9 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 22 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն
10. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
11. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե
(հավելվածը խմբ. 21.05.20 N 785-Ն, 13.07.23 N 1172-Ն)