Գլխավոր տեղեկություն
Համար
N 420-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 420-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Մարի և Գև» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00449502) 2023 թվականի մայիսի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պոմպերի ձեռքբերում՝ 25,886,042 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Սպիտակ տուփ» կենտրոնի համար պահնորդական ծառայությունների մատուցում՝ ամսական 42,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Արծվաբերդ տուփ» կենտրոնի համար պահնորդական ծառայությունների մատուցում՝ ամսական 42,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) Մադջալանի Ինջիներինգ և Թրեյդինգ Սել, ԷլԷլՍի ընկերության (Նարիման Չալուի կենտրոն 9-րդ հարկ, Բուրջ Համիդ, Բեյրութ, Լիբանան) հետ 2023 թվականի մայիսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 4,285 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) Ատլասիան Փիթիուայ Էլթիդի ընկերության (Լեվել 6, 341 Ջորջ Էսթի, Սիդնեյ Ավստրալիա) հետ 2023 թվականի մայիսի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 1,083.33 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Պրոմ Սինթեզ Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01016102) 2023 թվականի մայիսի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դիտահորերի և պարագաների ձեռքբերում՝ 889,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Արդեսկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06956323) 2023 թվականի մայիսի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծրագրերի ապահովման ծառայությունների մատուցում՝ 1,327,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

15.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան