ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2022 թվականի |
թիվ 95 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովիկոլեգիայի 2022 թվականի հունիսի 28-ի թիվ 95 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման թիվ 8 հավելված) 01121 ծածկագրով դիրքը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով,»:
2. Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի համարի առաջին երեք նիշերը ձևավորելու կարգում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա տրամադրելու դիմումի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգի թիվ 2 հավելված) 2.6 համարով բաժնի դիրքը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ՝
ա) 3-րդ կետի չորրորդ պարբերությունը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով.
բ) այն ապրանքների ցանկի 2.6 բաժինը, որոնց համար սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման թույլատրման կարգ (նշված որոշման թիվ 2 հավելված), շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2.6. Կենդանի վայրի կենդանիներ, ջրային կենսաբանական ռեսուրսներ*, առանձին վայրի բույսեր ու վայրի դեղահումք
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Կենդանի վայրի կենդանիներ | |
1.1. Վայրի կենդանիներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0106 19 009 3 ծածկագրով դասակարգվող՝ կենդանի սամույրների) |
01-րդ խմբից |
1.2. Վայրի թռչունների ձվեր՝ կճեպով, թարմ |
0407-ից |
2. Ջրային կենսաբանական ռեսուրսներ | |
2.1. Կենդանի ձուկ (բացի դեկորատիվ ձկներից) |
0301-ից |
2.2. Խեցգետնակերպներ՝ պատյանով կամ առանց պատյանի, կենդանի (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0306 39 100 0 ծածկագրով դասակարգվող քաղցրահամ ջրերի խեցգետինների) |
0306-ից |
2.3. Կակղամորթներ՝ խեցիով կամ առանց խեցու, կենդանի (բացառությամբ խխունջների, բացի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0307 60 900 0 ծածկագրով դասակարգվող ծովային խխունջներից) |
0307-ից |
2.4. Ջրային անողնաշարավորներ՝ բացի խեցգետնակերպներից և կակղամորթներից, կենդանի |
0308-ից |
2.5. Արտեմիաների ձվեր (ցիստեր) (Artemia salina) |
0511 91 909 0-ից |
3. Առանձին վայրի բույսեր | |
3.1. Սոճենու ընկույզներ՝ կճեպով կամ առանց կճեպի |
0802 91 000 0802 92 000 0 0811 90 390 0-ից 0811 90 950 0-ից |
3.2. Ծովային և այլ ջրիմուռներ |
1212 21 000 0 1212 29 000 0 |
4. Վայրի դեղահումք | |
4.1. Բույսեր և դրանց մասերը (ներառյալ սերմերն ու պտուղները), որոնք օգտագործվում են հիմնականում օծանելիքի արտադրության, դեղագործության մեջ կամ միջատասպան, սնկասպան կամ համանման նպատակներով, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, մանրատած կամ աղացած |
1211-ից |
4.2. Բուսական հյութեր ու լուծամզվածքներ, որոնք օգտագործվում են օծանելիքային, դեղագործական, միջատասպան, սնկասպան և համանման նպատակներով |
1302-ից |
_________________________
* Սույն բաժնի նպատակներով ջրային կենսաբանական ռեսուրսներ ասելով հասկանում ենք վայրի բնության մեջ արդյունահանված (որսված), ինչպես նաեւ ակվակուլտուրայի իրականացման (ձկնաբուծության) գործընթացում արտադրված հիդրոբիոնտները:
Բաժնի ծանոթագրություն. Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ (ֆիզիկական և քիմիական բնութագրերով):»,
գ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից կենդանի վայրի կենդանիների, առանձին վայրի բույսերի ու վայրի դեղահումքի արտահանման մասին հիմնադրույթում (նշված որոշման թիվ 5 հավելված)՝
անվանումը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով.
տեքստում «կենդանի վայրի կենդանիներ և (կամ) վայրի բույսեր» բառերը՝ համապատասխան հոլովով, փոխարինել «ցանկի 2.6 բաժնից ապրանքներ» բառերով՝ համապատասխան հոլովով.
1-ին կետում՝
առաջին պարբերությունը «կենդանի վայրի կենդանիների,» բառերից հետո լրացնել «ջրային կենսաբանական ռեսուրսների,» բառերով.
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եթե ցանկի 2.6 բաժնում ներառված ապրանքը ներառված է նաև նշված ցանկի 2.7 բաժնում, ցանկի 2.6 բաժնից համապատասխան ապրանքների արտահանումն իրականացվում է առանց լիցենզիայի ձևակերպման՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականի մարտի 3-ի կոնվենցիայով նախատեսված կարգին համապատասխան։».
4-րդ կետում՝
առաջին պարբերությունը լրացնել «, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի».
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ցանկի 2.6 բաժնից ապրանքների եզակի նմուշները՝ մեկ տեսակից 3 օրինակից ոչ ավելի քանակով, ինչպես նաև սոճենու ընկույզները կճեպով՝ 1 կգ-ից ոչ ավելի քաշով, սոճենու ընկույզներն առանց կճեպի՝ 0,5 կգ-ից ոչ ավելի քաշով արտահանելու դեպքում (բացառությամբ ցանկի տվյալ բաժնի 1.1 կետում նշվածներից) եզրակացության (թույլատրագրի) ստացում չի պահանջվում։».
չորրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.11.2023, թիվ 165 | 24.06.2024, թիվ 95 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|