ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«09» դեկտեմբերի 2022 թվականի N 255-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգերը.
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը՝ համաձայն 1-ին հավելվածի։
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում բացօթյա վաճառք, տոնավաճառներ կազմակերպելու թույլտվություն տալու կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի։
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն տալու կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի։
4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում ոգելից խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի արտադրատեսակների իրացման թույլտվություն տալու կարգը՝ համաձայն 4-րդ հավելվածի։
5) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն տալու կարգը՝ համաձայն 5-րդ հավելվածի։
6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն տալու կարգը՝ համաձայն 6-րդ հավելվածի։
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառքի թույլտվություն տալու կարգը՝ համաձայն 7-րդ հավելվածի։
8) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն տալու կարգը՝ համաձայն 8-րդ հավելվածի։
9) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն տալու կարգը՝ համաձայն 9-րդ հավելվածի։
10) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն տալու կարգը՝ համաձայն 10-րդ հավելվածի։
11) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և մատուցելու թույլտվություն տալու կարգը՝ համաձայն 11-րդ հավելվածի:
12) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում համայնքի խորհրդանիշները (զինանշան, անվանում) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տալու կարգը՝ համաձայն 12-րդ հավելվածի:
(1-ին կետը լրաց. 15.03.23 N 56-Ն)
2. Սույն կարգերը չեն տարածվում տեղական տուրքերի կամ վճարների այն տեսակներին, որոնց թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
Կողմ (25) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
Վ. Սամսոնյան Գ. Մելիքյան Լ. Սանոյան Մ. Սահակյան Տ. Հովհաննիսյան Ա. Հովհաննիսյան Թ. Համբարձումյան Ն. Պողոսյան Գ. Պասկևիչյան Խ. Վարաժյան Ս. Հովհաննիսյան Հ. Ասատրյան Ս. Խուբեսարյան Ք. Հարությունյան Ա. Մաթևոսյան Շ. Արամյան Լ. Մուրադյան Վ. Հակոբյան Կ. Սոսյան Գ. Մանուկյան Ս. Ադամյան Կ. Մալխասյան Կ. Ասատրյան Ն. Միրզոյան Հ. Մարգարյան |
|
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար` |
ՎԱՐԴԳԵՍ Սամսոնյան |
ք. Գյումրի «09» դեկտեմբերի 2022 թվական |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի |
(հավելվածը լրաց. 15.03.23 N 56-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.03.2023, N 56-Ն | 07.04.2023, N 255-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|