Գլխավոր տեղեկություն
Համար
N 466-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 466-Ա

 

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 22,080,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամառային ճամբարի կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02528755) «Նորալուսին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08602616) 2023 թվականի մայիսի 29-ին կնքված՝ N 427657 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 460 երեխաների համար երկու հերթափոխով ամառային ճամբարի կազմակերպման ծառայությունների մատուցում՝ 22,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 466-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերի, 8-12 տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների 460 երեխաների ներգրավում նշված մարզերում իրականացվող երեխայի բարեկեցությանն (կրթություն, առողջապահություն, երեխաների պաշտպանություն, քրիստոնեական դաստիարակություն) ուղղված ծրագրերում, երեխաների ֆիզիկական զարգացում և ակտիվ հանգստի կազմակերպում ամառային ճամբարում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ

4.

Ծրագիրը կատարողը

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ (հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ռ. Մելիքյան փողոց 1, ՀՎՀՀ` 02528755)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գյուղ Հանքավան, «Զեփյուր» ճամբար, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

22,080,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Բարեգործություն ստացող են հանդիսանում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի երեխաների աջակցության ծրագրում գրանցված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի թվով 120, Արագածոտնի մարզի թվով 50, Գեղարքունիքի մարզի թվով 200, Տավուշի մարզի թվով 40, Սյունիքի մարզի թվով 50 ընդհանուր թվով 460 սոցիալապես անապահով ընտանիքի 8-12 տարեկան երեխաներ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի թվով 460 երեխաների համար 2 հերթափոխով ամառային ճամբարի կազմակերպում՝ 22,080,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023

թվականի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Զեփյուռ» ճամբարում թվով 460 երեխաների համար երկու հերթափոխով ամառային ճամբարի կազմակերպման ծառայությունների ձեռքբերում՝ 22,080,000 դրամ արժողությամբ:

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ծրագիրն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզպետների աշխատակազմերի, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի իրականացման ընթացիկ վերահսկողությունն իրականացվելու է «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Ազգային գրասենյակի, Ամասիայի, Ապարանի, Վարդենիսի, Ճամբարակի, Նոյեմբերյանի, Կապանի տարածքային ծրագրերի կողմից:

«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն իր հերթին վերահսկվում է միջազգային աուդիտի և Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը

համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

03.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան