ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 92-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N Մ-1273-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N Մ-1273-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Բլեք Սթոն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06951474) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Բլեք Սթոն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06951474) 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ադոռ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02281836) 2022 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դռների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 6,123,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|