ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2071-Ա
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիներին՝
1) Գոռ Անդրանիկի Սարգսյանին (ծնվ.՝ 2002 թվականի դեկտեմբերի 6-ին, հասցե՝ ք. Երևան, Հ. Գյուլիքևխյան 39 շենք, բն. 2).
2) Ալեքսանդր Ավետիքի Գրիգորյանին (ծնվ.՝ 2004 թվականի օգոստոսի 2-ին, հասցե՝ ք. Երևան, Նուբարաշեն փ., 11 շենք, բն. 21).
3) Գևորգ Կարապետի Մատինյանին (ծնվ.՝ 2002 թվականի հուլիսի 25-ին, հասցե՝ ք. Երևան, Կ. Ուլնեցու փ., տ. 26).
4) Արթուր Համլետի Գրիգորյանին (ծնվ.՝ 2002 թվականի հոկտեմբերի 26-ին, հասցե՝ ք. Երևան, Նանսենի փ., 19 շենք, բն. 116).
5) Դավիթ Աշոտի Առաքելյանին (ծնվ.՝ 2004 թվականի հուլիսի 21-ին, հասցե՝ ք. Երևան, Բրյուսովի փ., շենք 26, բն. 40):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
29.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|