ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2009 թվականի N 180-Ա
«ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՕՐԳԱՆԻԿ ԱՅԳԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և համաձայն տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերին աջակցության օպերատիվ շտաբի 2009 թվականի հունվարի 23-ի նիստի N 18-38 արձանագրային որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրին` համաձայն հավելվածի:
2. «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով` սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2009 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 300 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի N 180-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՕՐԳԱՆԻԿ ԱՅԳԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
Օրգանիկ այգիների ստեղծման առաջարկվող ծրագիր
ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի համատեղ քննարկումների արդյունքում մշակվել է ՀՀ կառավարության աջակցությամբ օրգանիկ այգիների ստեղծման ծրագիրը, որը ներկայացվում է սույն փաստաթղթում:
Առաջարկվում է 300 մլն դրամ ընդհանուր գումարից 100 մլն դրամը հատկացնել ազնվամորու, մոշի, սև և կարմիր հաղարջի բարձր բերքատու տեսակի տնկիների ներմուծմանը և 3 հա տնկարանի ստեղծմանն ու դրա գործունեության ընթացիկ ծախսերին: 200 մլն դրամը կազմում է 60 հա այգիների ստեղծման ծախսերի 70 տոկոսը, որն իրականացնում է «Թամարա Ֆրութ» ընկերությունը` ֆերմերներին տրամադրելով ավելի քան 450,000 տնկիներ, հենասյուներ, մետաղալար, օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութեր:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել օրգանիկ գյուղատնտեսության գիտաարտադրական կենտրոն:
Գիտաարտադրական կենտրոնն ստեղծվում է «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի արտադրական և այգեգործական բազայի վրա` նպատակ ունենալով`
Ø ստեղծելու օրգանիկ հատապտղային բույսերի տնկարան` բնակլիմայական պայմաններին համապատասխան լավագույն տեսակների տնկիների բազայի ստեղծման և ֆերմերներին մատակարարելու նպատակով,
Ø շարքային մեթոդով հատապտղային այգիների ստեղծման համար նախատեսված հենասյուների, մետաղալարի և այլ կապիտալացվող միջոցների բազայի ստեղծման և ֆերմերներին մատակարարելու նպատակով,
Ø օրգանիկ պարարտանյութերի բազայի ստեղծման և ֆերմերներին մատակարարելու նպատակով,
Ø օրգանիկ բուժանյութերի բազայի ստեղծման և ֆերմերներին մատակարարելու նպատակով,
Ø ստեղծելու օրգանիկ գյուղատնտեսության վարման գիտամեթոդական կենտրոն` ֆերմերներին ուսուցողական և մեթոդական օգնություն ցույց տալու նպատակով:
Ծրագրի իրավական հարցերը, յուրաքանչյուր կողմի իրավունքներն ու պարտականությունները նախատեսվում է կարգավորել եռակողմ պայմանագրերի կնքման միջոցով, որտեղ որպես կողմեր են հադես գալիս`
Ø ֆերմերները, օրգանիկ գյուղմթերքներ արտադրողները,
Ø «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ն,
Ø ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել այն մենատնտեսները և գյուղացիական տնտեսությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջները`
Ø թվարկված հատապտուղների մշակման պահանջները բավարարող ոռոգելի հողատարածք,
Ø համապատասխան բնակլիմայական պայմաններ,
Ø օրգանիկ տարբերակով օգտագործման հնարավորություն ,
Ø աշխատուժի առկայություն,
Ø միավոր հողատարածքի մակերեսը` առնվազն 3 հեկտար:
Առավելությունը կտրվի այն մենատնտեսներին կամ գյուղացիական տնտեսություններին, որոնք, բացի նշված ծրագրում ընդգրկվելուց, տիրապետում են որոշակի պտղատու այգիների և պատրաստակամություն կհայտնեն դրանք փոխակերպելու օրգանիկ այգիների:
Հողատարածքների վերջնական ընտրությունը կատարվում է համատեղ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի և միջազգային պահանջները բավարարող օրգանիկ այգիների սերտիֆիկացմամբ զբազվող ընկերության կողմից` կոնսենսուսի սկզբունքով:
Օրգանիկ տնկարանի ստեղծման համար նախատեսվող ծախսերը
Նախատեսվում է ստեղծել տնկարան` ազնվամորու, մոշի, սև և կարմիր հաղարջի արտասահմանյան և տեղական բարձր բերքատվությամբ տեսակների տնկիների բազմացման համար:
Տնկարանի մակերեսը հաշվարկված է 3 հա, որից 3000 քառ. մ` ջերմոցային տարբերակով:
Նախատեսվում է ներմուծել 8000 ազնվամորու, 4000 մոշի, 4000 սև հաղարջի և 4000 կարմիր հաղարջի տնկիներ: Այս քանակները կարող են ապահովել տասնապատիկ և ավելի տնկիների ստացում: Նախատեսվում է նաև 20000 տեղական տնկիների ձեռքբերում:
Օրգանիկ տնկարանի ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 100 մլն դրամ: Դրանք ըստ ուղղությունների հետևյալն են`
1. |
Տնկիների ներմուծում |
20000 հատ 4000 դրամ |
80,000,000 դրամ |
2. |
Տնկիներ` տեղական |
20 000 հատ 400 դրամ |
8,000,000 դրամ |
3. |
Բիոհումուս |
1,200,000 դրամ | |
4. |
Կարմիր շլակ |
600,000 դրամ | |
5. |
Մետաղյա կարկաս |
1,100,000 դրամ | |
6. |
Պոլիէթիլենային թաղանթ |
600,000 դրամ | |
7. |
Աշխատավարձ |
7,600,000 դրամ | |
8. |
Այլ |
900,000 դրամ | |
Ընդամենը |
100,000,000 դրամ |
Այսպիսով, տնկարանը 2 տարվա ընթացքում կապահովի 450,000 հատ բարձր բերքատվությամբ ազնվամորու, մոշի, կարմիր և սև հաղարջի տնկիներ, որոնք կբավարարեն 60-80 հա այգիների ստեղծման համար:
Հատապտղային այգիների ստեղծման կապիտալ ծախսերը` տնկիներ, հենասյուներ, մետաղալար, բիոհումուս (առաջին երկու տարին), բուժանյութ (առաջին երկու տարին), անհրաժեշտության դեպքում` ագրոտեխնիկա, ենթադրվում է իրականացնել պետական դրամաշնորհի միջոցների հաշվին, իսկ շրջանառու միջոցները` ջրի վարձ, այլ վարձեր, մելիորացիոն աշխատանքներ, աշխատավարձ` ֆերմերների սեփական միջոցների կամ ֆերմերներին տրվող գյուղատնտեսական վարկերի հաշվին:
Ծրագրի շրջանակներում դիտարկվում է հետևյալ հատապտուղների մշակումը` ազնվամորի, մոշ, սև և կարմիր հաղարջ: Օրգանիկ հատապտղային այգիները նախատեսվում է հիմնել շարային սկզբունքով, միջշարային տարածքները` 2.5 մետր, սյուների հեռավորությունը շարքերում` 5 մետր, տնկիների միջև հեռավորությունը` 0.4-0.5 մետր:
Այսպիսով, մեկ հեկտարի համար հարկավոր կլինեն`
Ø հենասյուներ` 800 հատ,
Ø մետաղալար` 8000 մետր, երկու շարքով,
Ø տնկիներ` 8000-10000 հատ։
Օրգանիկ հատապտղային այգիների ստեղծման սուբսիդավորվող ծախսերը մեկ հեկտարի հաշվարկով կազմում են 3,800,000 դրամ, որից առաջին տարում` 3,600,000 դրամ`
Ø հենասյուներ` 960,000 դրամ (800 * 1200, մեկ սյունի արժեքը՝ 1200 դրամ),
Ø մետաղալար` 240,000 դրամ (8000 * 20, մեկ մետր լարի արժեքը՝ 30 դրամ),
Ø տնկիներ` 2,200,000 դրամ (10000 * 220, մեկ տնկու արժեքը՝ 220 դրամ),
Ø բիոհումուս` 160,000 դրամ (20 տոննա գոմաղբ, 5 տոննան՝ 40000 դրամ),
Ø բուժումներ` 40,000 դրամ (օրգանիկ դեղանյութ):
Առաջին երկու տարվա համար կատարվող ծախսերի կազմում նախատեսվում է բիոհումուսի և բուժումների համար նախատեսված ծախսերը ֆերմերներին սուբսիդավորել:
Առաջին տարվա ընթացքում ֆերմերների կողմից իրականացվող ծախսերը կազմում են 680,000 դրամ, որից`
Ø մելիորացիա` 120,000 դրամ,
Ø ջրի վարձ` 80,000 դրամ,
Ø փոքրարժեք գույք` 60,000 դրամ,
Ø աշխատավարձ` 420,000 դրամ։
Երկրորդ տարվա ծախսերը կազմում են 1,180,000 դրամ, այդ թվում`
Ø բիոհումուս` 160,000 դրամ-սուբսիդավորվող,
Ø բուժումներ` 40,000 դրամ-սուբսիդավորվող,
Ø մելիորացիա` 120,000 դրամ,
Ø ջրի վարձ` 80,000 դրամ,
Ø փոքրարժեք գույք` 60,000 դրամ,
Ø աշխատավարձ` 720,000 դրամ։
Առաջին երկու տարվա բոլոր ծախսերը, բացի փոքրարժեք գույքից և անուղղակի աշխատավարձից, կապիտալացվել են, քանի որ այդ տարիներին նախատեսված չեն բերքի ստացում և ծախսերի ներառում ինքնարժեքի մեջ` համաձայն NN 1, 2 և 3 աղյուսակների:
Ընդամենը ծախսերը կազմում են 5,460,000 դրամ, որից սուբսիդավորում` 3,800,000 (70%) և ֆերմերների սեփական միջոցներ կամ գյուղատնտեսական վարկ` 1,660,000 (30%):
Բերքի ստացումը նախատեսված է 2011 թվականից` երրորդ տարվանից: Առաջին բերքատու տարում նախատեսված է ստանալ 4 տոննա բերք` մեկ հեկտարից, որը կազմում է լիարժեք բերքատվության 1/3-ը, 2012 թ. կստացվի 8 տոննա բերք, և 2013 թ.` 12 տոննա:
Օրգանիկ հատապտուղները նախատեսվում է մթերել հետևյալ գներով` մոշը` 200 դրամ/կգ (2008 թ. շուկայական գինը` 250 դրամ), ազնվամորին` 400 դրամ/կգ (2008 թ. շուկայական գինը` 550 դրամ): Շուկայական գնի էական տատանումների առկայության դեպքում ընկերության մթերման գինը կհամաձայնեցվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ տնտեսավարողների հետ` լրացուցիչ պայմանագրային համաձայնագրերով:
Ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատվություն է կրում «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ն, և կնքվելիք եռակողմ պայմանագրով կարող են նախատեսվել տույժեր և տուգանքներ:
«Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի կողմից օրգանիկ այգիների ստեղծման ծրագիրը համարվում է կատարված`
ü ծրագրով նախատեսված 60 հա օրգանիկ այգիների ստեղծման և երրորդ տարում լիարժեք բերքի ստացման ու մթերման պարագայում,
ü օրգանիկ տնկարանում 60-80 հա-ի համար նախատեսվող մոշի, ազնվամորու, սև ու կարմիր հաղարջների տնկիների ստեղծման պարագայում։
Առաջարկվող ծրագրի մոնիթորինգը կիրականացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի միջև կնքվելիք պայմանագրի դրույթներին համապատասխան:
Սկսած 2013 թ-ից` միջին զուտ եկամտաբերությունը կկազմի 30%` համաձայն NN 1, 2 և 3 աղյուսակների:
Հաշվարկված հարկերի գումարը կազմում է իրացման ծավալի 10%-ը:
(Բաժինը փոփ. 07.05.09 N 495-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Եկամուտների հաշվետվություն
Աղյուսակ 1
(հազ. դրամ) |
2009 |
2010 |
2011 |
2012 |
2013 |
2014 |
2015 |
2016 |
2017 |
2018 |
2019 |
2020 |
Ընդամենը` | |
2009-2020 թթ. | |||||||||||||
Մոշ |
400 |
800 |
1200 |
1200 |
1200 |
1200 |
1200 |
1200 |
1200 |
1200 |
10800 | ||
Ազնվամորի |
800 |
1600 |
2400 |
2400 |
2400 |
2400 |
2400 |
2400 |
2400 |
2400 |
21600 | ||
Ընդամենը` մաքուր հասույթ |
1200 |
2400 |
3600 |
3600 |
3600 |
3600 |
3600 |
3600 |
3600 |
3600 |
32400 | ||
Ուղղակի աշխատավարձ |
280 |
560 |
840 |
840 |
840 |
840 |
840 |
840 |
840 |
840 |
7,560 | ||
Մելիորացիա |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
1,200 | ||
Բիոհումուս |
80 |
80 |
80 |
80 |
80 |
80 |
80 |
80 |
80 |
80 |
800 | ||
Ջուր |
80 |
80 |
80 |
80 |
80 |
80 |
80 |
80 |
80 |
80 |
800 | ||
Բուժումներ |
40 |
40 |
40 |
40 |
40 |
40 |
40 |
40 |
40 |
40 |
400 | ||
Փոքրարժեք գույք |
140 |
160 |
160 |
160 |
80 |
160 |
80 |
160 |
80 |
160 |
1,340 | ||
Ընդամենը ուղղակի ծախսեր |
740 |
1,040 |
1,320 |
1,320 |
1,240 |
1,320 |
1,240 |
1,320 |
1,240 |
1,320 |
12,100 | ||
Անուղղակի աշխատավարձ |
420 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
7,200 |
- | |||||||||||||
Ընդամենը` անուղղակի |
420 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
720 |
7,200 |
EBITDA |
- 420 |
- 720 |
- 260 |
640 |
1,560 |
1,560 |
1,640 |
1,560 |
1,640 |
1,560 |
1,640 |
1,560 |
13,100 |
Ամորտիզացիա |
168 |
165 |
163 |
160 |
158 |
155 |
153 |
151 |
149 |
147 |
1,570 | ||
Հիմնական գործունեությունից եկամուտ/վնաս |
- 420 |
- 720 |
- 428 |
475 |
1,397 |
1,400 |
1,482 |
1,405 |
1,487 |
1,409 |
1,491 |
1,413 |
11,530 |
Պարտավորությունների |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
|
Այլ ֆինանսական ծախսեր |
|||||||||||||
Ֆինանսական եկամուտներ |
|||||||||||||
Ֆինանսական եկամուտ/վնաս |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
Այլ գործունեությունից եկամուտ |
|||||||||||||
Այլ գործունեությունից վնաս |
|||||||||||||
Եկամուտ/վնաս |
- 420 |
- 720 |
- 428 |
475 |
1,397 |
1,400 |
1,482 |
1,405 |
1,487 |
1,409 |
1,491 |
1,413 |
11,530 |
10% |
120 |
240 |
360 |
360 |
360 |
360 |
360 |
360 |
360 |
360 |
3,240 | ||
Մաքուր եկամուտ/վնաս |
- 420 |
- 720 |
- 548 |
235 |
1,037 |
1,040 |
1,122 |
1,045 |
1,127 |
1,049 |
1,131 |
1,053 |
7,150 |
Դիվիդենտներ |
- | ||||||||||||
Retained Earnings |
- 420 |
- 720 |
- 548 |
235 |
1,037 |
1,040 |
1,122 |
1,045 |
1,127 |
1,049 |
1,131 |
1,053 |
7,150 |
29% |
29% |
31% |
29% |
31% |
29% |
31% |
29% |
Աղյուսակ 2
Հաշվեկշիռ
(հազ. դրամ) |
2,009 |
2,010 |
2,011 |
2,012 |
2,013 |
2,014 |
2,015 |
2,016 |
2,017 |
2,018 |
2,019 |
2,020 |
Ընդամենը | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
2009- | |
Ընթացիկ ակտիվներ |
|||||||||||||
Դրամ |
120 |
140 |
360 |
710 |
1,010 |
1,460 |
1,640 |
2,740 |
3,920 |
5,020 |
6,200 |
7,300 |
7,300 |
Հումք, նյութեր, |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Պատրաստի արտադրանք |
0 | ||||||||||||
Գույք |
60 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
120 |
Դեբիտորական պարտքեր |
0 | ||||||||||||
Այլ |
0 | ||||||||||||
Ընդամենը ընթացիկ ակտիվներ |
180 |
260 |
480 |
830 |
1,130 |
1,580 |
1,760 |
2,860 |
4,040 |
5,140 |
6,320 |
7,420 |
7,420 |
Հիմնական միջոցներ |
|||||||||||||
Հող |
1,500 |
1,500 |
1,500 |
1,500 |
1,500 |
1,500 |
1,500 |
1,500 |
1,500 |
1,500 |
1,500 |
1,500 |
1,500 |
Այլ հիմնական միջոցներ |
3,800 |
4,200 |
4,032 |
3,967 |
3,904 |
3,844 |
3,786 |
3,731 |
3,677 |
3,626 |
3,577 |
3,530 |
3,530 |
Ընդամենը` հիմնական միջոցներ |
5,300 |
5,700 |
5,532 |
5,467 |
5,404 |
5,344 |
5,286 |
5,231 |
5,177 |
5,126 |
5,077 |
5,030 |
5,030 |
Ընդամենը` ակտիվներ |
5,480 |
5,960 |
6,012 |
6,297 |
6,534 |
6,924 |
7,046 |
8,091 |
9,217 |
10,266 |
11,397 |
12,450 |
12,450 |
Ընթացիկ պարտավորություններ |
|||||||||||||
Ստացված կանխավճարներ |
600 |
650 |
250 |
||||||||||
Կրեդիտորական պարտքեր |
0 | ||||||||||||
Հաշվարկված դիվիդենտներ |
|||||||||||||
Ընդամենը` ընթացիկ |
- |
- |
600 |
650 |
250 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
Երկարաժամկետ |
|||||||||||||
Երկարաժամկետ բանկային վարկեր |
800 |
1,800 |
1,800 |
1,800 |
1,400 |
1,000 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Երկարաժամկետ փոխառություններ |
|||||||||||||
Ընդամենը` երկարաժամկետ |
800 |
1,800 |
1,800 |
1,800 |
1,400 |
1,000 |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
Սեփական կապիտալ |
|||||||||||||
Ներդրումներ հիմնադիրներից |
5,100 |
5,300 |
5,300 |
5,300 |
5,300 |
5,300 |
5,300 |
5,300 |
5,300 |
5,300 |
5,300 |
5,300 |
5,300 |
Փոփոխություն վերագնահատումից |
0 | ||||||||||||
Պահուստային կապիտալ |
0 | ||||||||||||
Կուտակված շահույթ/վնաս |
-420 |
-1,140 |
-1,688 |
-1,453 |
-416 |
624 |
1,746 |
2,791 |
3,917 |
4,966 |
6,097 |
7,150 |
7,150 |
Ընդամենը` սեփական կապիտալ |
4,680 |
4,160 |
3,612 |
3,847 |
4,884 |
5,924 |
7,046 |
8,091 |
9,217 |
10,266 |
11,397 |
12,450 |
12,450 |
Ընդամենը` պասսիվներ |
5,480 |
5,960 |
6,012 |
6,297 |
6,534 |
6,924 |
7,046 |
8,091 |
9,217 |
10,266 |
11,397 |
12,450 |
12,450 |
Աղյուսակ 3
Դրամական հոսքեր
(հազ. դրամ) |
2,009 |
2,010 |
2,011 |
2,012 |
2,013 |
2,014 |
2,015 |
2,016 |
2,017 |
2,018 |
2,019 |
2,020 |
Ընդամենը | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
2009- | |
Հիմնական գործունեությունից եկամուտ/վնաս |
-420 |
-720 |
-428 |
475 |
1,397 |
1,400 |
1,482 |
1,405 |
1,487 |
1,409 |
1,491 |
1,413 |
10,390 |
Ամորտիզացիա |
0 |
0 |
168 |
165 |
163 |
160 |
158 |
155 |
153 |
151 |
149 |
147 |
1,570 |
0 |
0 |
0 |
120 |
240 |
360 |
360 |
360 |
360 |
360 |
360 |
360 |
360 |
3,240 |
Դրամական միջոցներ հիմնական գործունեությունից |
-420 |
-720 |
-380 |
400 |
1,200 |
1,200 |
1,280 |
1,200 |
1,280 |
1,200 |
1,280 |
1,200 |
8,720 |
Աշխատանքային միջոցների փոփոխություն |
60 |
60 |
-600 |
-50 |
400 |
250 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
120 |
Հիմնական միջոցների փոփոխություն |
5,300 |
400 |
0 |
100 |
100 |
100 |
100 |
100 |
100 |
100 |
100 |
100 |
6,600 |
Ազատ դրամական միջոցներ |
-5,780 |
-1,180 |
220 |
350 |
700 |
850 |
1,180 |
1,100 |
1,180 |
1,100 |
1,180 |
1,100 |
2,000 |
Բանկային պարտավորությունների փոփոխություն |
800 |
1,000 |
0 |
0 |
-400 |
-400 |
-1,000 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Փոխառությունների փոփոխություն |
0 | ||||||||||||
Պարտավորությունների սպասարկում |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Ներդրումներ հիմնադիրներից |
5,100 |
200 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
5,300 |
Ֆինանսական գործունեության արդյունք |
5,900 |
1,200 |
0 |
0 |
-400 |
-400 |
-1,000 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
5,300 |
Դրամական միջոցներ ֆինանսական գործունեությունից հետո |
120 |
20 |
220 |
350 |
300 |
450 |
180 |
1,100 |
1,180 |
1,100 |
1,180 |
1,100 |
7,300 |
Այլ գործունեությունից եկամուտ |
0 | ||||||||||||
Այլ գործունեությունից վնաս |
0 | ||||||||||||
Դիվիդենտներ |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 | |
Դրամական միջոցներ ժամանակաշրջանի վերջում |
120 |
140 |
360 |
710 |
1,010 |
1,460 |
1,640 |
2,740 |
3,920 |
5,020 |
6,200 |
7,300 |
7,300 |