Գլխավոր տեղեկություն
Համար
N 818-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 818-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 20,452,841 դրամ ընդհանուր արժողությամբ «Զինված հակամարտության ճգնաժամային արձագանքը Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

22.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 818-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ինչպես «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության, այնպես էլ Հայաստանյան

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական է նաև պատերազմների, համավարակների և այլ աղետների պատճառով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մարդասիրական և հոգեբանասոցիալական անմիջական աջակցության ցուցաբերումը: Այս ուղղությամբ կազմակերպությունը ծրագիր է իրականացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա սեպտեմբերի 13-15-ը զինված հակամարտությունից տուժած, ինչպես նաև տեղահանված ընտանիքների և նրանց երեխաների ծանր սոցիալական և հոգեբանական վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով:

Այս ծրագրերն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ

համագործակցությամբ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը

Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ Մանկական գյուղեր» Նորվեգիա

4.

Ծրագրի կատարողը

Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական

հիմնադրամը ( ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, քաղ. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի մարզի քաղաք Վարդենիսում, այն առնչվում է

սոցիալական բնագավառին:

6.

Ծրագրի բյուջեն

20,452,841 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Ծրագրում ընդգրկված են սեպտեմբերի 13-15-ը զինված հակամարտությունից տուժած

սոցիալական ռիսկի ենթակա 400 երեխաներ, 150 ընտանիքներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը իրականացվելու է 30.11.2022–31.01.2023 ժամանակաշրջանում։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 18 275 000 դրամ արժեքով, այդ թվում՝

1.1. ծրագրի շահառուներին սննդի փաթեթի տրամադրում՝ 7 500 000 դրամ.

1.2. ծրագրի շահառու երեխաներին կրթադաստիարակչական պարագաների տրամադրում` դասապրոցեսը պատշաճ կազմակերպելու նպատակով (ներկեր, մատիտներ, գրիչներ, տետրեր, գրքեր, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, վրձիններ և այլն)` 2 775 000 դրամ.

1.3. ծրագրի շահառուներին սեզոնային հագուստի տրամադրում՝ 8 000 000 դրամ:

2. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր՝ կազմում է 580 000 դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում).

2.1. սոցիալական աշխատող` 580 000 դրամ, թվով 1 աշխատակից: Կազմակերպական ծախսերը նշված ժամանակաշրջանի համար կազմում են՝ 1 597 841 դրամ: Աշխատակազմի ծախսեր՝ 624 000 դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում), այլ ադմինիստրատիվ ծախսեր՝ 973 841 դրամ (մշտադիտարկման և մոնիթորինգի համար

նախատեսված ծախսեր, որի համար հարկային արտոնություն չի պահանջվում):

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 18 275 000 դրամ արժեքով, այդ թվում՝

1.1. ծրագրի շահառուներին տրամադրելու նպատակով սննդի փաթեթի ձեռքբերում ՝ 7 500 000 դրամ.

1.2. ծրագրի շահառու երեխաներին տրամադրելու նպատակով կրթադաստիարակչական պարագաների ձեռքբերում` դասապրոցեսը պատշաճ կազմակերպելու համար (ներկեր, մատիտներ, գրիչներ, տետրեր, գրքեր, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, վրձիններ և այլն)` 2 775 000 դրամ.

1.3. ծրագրի շահառուներին տրամադրելու նպատակով սեզոնային հագուստի ձեռքբերում:

8 000 000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը 30.11.2022թ. - 31.01.2023 թ. ժամանակաշրջանի համար կազմում են 1 597 841 դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 7,8 տոկոսը:

Այդ թվում` աշխատակազմի ծախսեր՝ 624 000 դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում), այլ ադմինիստրատիվ ծախսեր 973 841 դրամ (մշտադիտարկման և մոնիթորինգի համար

նախատեսված ծախսեր, որի համար հարկային արտոնություն չի պահանջվում):

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Հայաստանի Հանրա- պետության ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական

կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

22.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ