Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 47
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (09.01.2021-01.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.08.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

22 օգոստոսի 2017 թվականի

թիվ 47

քաղ. Չոլպոն-Աթա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ՊՈԼԻՎԻՆԻԼՔԼՈՐԻԴԻ ԵՎ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ԱԿՐԻԼԱՅԻՆ ՊՈԼԻՄԵՐՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ եւ 45-րդ հոդվածներին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում եւ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետեւյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել դիրքեր՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը՝ թիվ 3 հավելվածի համաձայն.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44С ծանոթագրությամբ՝

«44С ) Մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 22-ի թիվ 47 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 2018 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:»:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ թիվ 4 հավելվածի համաձայն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2017 թվականի սեպտեմբերի 2-ից ոչ շուտ։

     

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի օգոստոսի 22-ի

թիվ 47 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավոր

3904 22 000 0

- - պլաստիկացված

-

3906 90 900 8

- - - - այլ

-

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի օգոստոսի 22-ի

թիվ 47 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավոր

3904 22 000

- - պլաստիկացված՝

 

3904 22 000 1

- - - - պաստառների արտադրության համար5)

-

3904 22 000 9

- - - այլ

-

3906 90 900 4

- - - - պաստառների արտադրության համար5)

-

3906 90 900 7

- - - - այլ

-

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի օգոստոսի 22-ի

թիվ 47 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի նկատմամբ տոկոսներով, կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

3904 22 000 1

- - - պաստառների արտադրության համար5)

6,544)

3904 22 000 9

- - - այլ

6,5

3906 90 900 4

- - - - պաստառների արտադրության համար5)

6,544)

3906 90 900 7

- - - - այլ

6,5

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի օգոստոսի 22-ի

թիվ 47 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարվող

 

1. (կետն ուժը կորցրել է 23.11.20 թիվ 114)

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3904 22 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«3904 22 000 1

- - - պաստառների արտադրության համար5)

 

3904 22 000 9

- - - այլ».

 

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3906 90 900 8 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«3906 90 900 4

- - - - պաստառների արտադրության համար5)

 

3906 90 900 7

- - - - այլ»

 

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 36 որոշմամբ հաստատված առանձին ապրանքների, որոնց մասով կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև` մի կողմից, և Եվրասիական տնտեսական միության ու Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան, և այդ դրույքաչափերի մեծությունների ցանկում՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3904 22 000 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«3904 22 000 1

- - - պաստառների արտադրության համար5)

6,75,03,3 1,7 0 0 0 0 0 0

3904 22 000 9

- - - այլ

6,75,03,3 1,7 0 0 0 0 0 0».

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3906 90 900 8 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«3906 90 900 4

- - - - պաստառների արտադրության համար5)

6,75,03,3 1,7 0 0 0 0 0 0

3906 90 900 7

- - - - այլ

6,75,03,3 1,7 0 0 0 0 0 0»։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկի II բաժնում, որոնց մասով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման դեպքում տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ՝

 

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3904 22 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3904 22 000 1, 3904 22 000 9» ծածկագրերով.

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3906 90 900 8» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3906 90 900 4, 3906 90 900 7» ծածկագրերով:

(հավելվածը փոփ. 23.11.20 թիվ 114)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2021, թիվ 80 01.01.2022, թիվ 47
23.11.2020, թիվ 114 09.01.2021, թիվ 47
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան