Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 126
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.11.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.10.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 126

քաղ. Մոսկվա

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 169 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 131 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման տեղեկատվական ապահովման ոլորտում ընդհանուր գործընթացների իրագործման կանոններում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ.՝

Վ. Նազարենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի հոկտեմբերի 20-ի

թիվ 126 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման տեղեկատվական ապահովման ոլորտում ընդհանուր գործընթացների իրագործման կանոններում կատարվող

 

1. 2-րդ կետը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«միջանկյալ տրանսպորտային փոխադրման պետություն»՝ այն անդամ պետությունը, որի տարածքով հսկողության ենթակա ապրանքները փոխադրվում են առանց դատարկելու:»:

2. 6-րդ կետի «ա»-«ե» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) նշանակման վայրի պետության և միջանկյալ տրանսպորտային փոխադրման պետությունների լիազորված մարմիններին տրամադրված անասնաբուժական սերտիֆիկատների մասին տեղեկություններ ներկայացնելը.

բ) նշանակման վայրի պետության լիազորված մարմնի, միջանկյալ տրանսպորտային փոխադրման պետության լիազորված մարմնի հարցման հիման վրա անասնաբուժական սերտիֆիկատների մասին տեղեկություններ ներկայացնելը.

գ) ուղարկման վայրի պետության, նշանակման վայրի պետության և միջանկյալ տրանսպորտային փոխադրման պետությունների լիազորված մարմիններ անասնաբուժական զննության և անասնաբուժական սերտիֆիկատների առգրավման մասին տեղեկություններ ներկայացնելը.

դ) ուղարկման վայրի պետության լիազորված մարմիններ և միջանկյալ տրանսպորտային փոխադրման պետությունների լիազորված մարմիններ անասնաբուժական սերտիֆիկատների մարման դեպքում դրանց կարգավիճակի մասին տեղեկություններ տրամադրելը.

ե) ուղարկման վայրի պետության, նշանակման վայրի պետության և միջանկյալ տրանսպորտային փոխադրման պետությունների լիազորված մարմիններին հսկողության վերցված ապրանքների փոխադրումը կասեցվելու դեպքերի մասին ծանուցելը.»:

3. Թիվ 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Անասնաբուժասանիտարական միջոցների

կիրառման տեղեկատվական ապահովման

ոլորտում ընդհանուր գործընթացների

իրագործման կանոնների

 

ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՍԽԵՄԱՆԵՐ

 

անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման տեղեկատվական ապահովման ոլորտում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության

 

Ներմուծեք նկարագրությունը_21992

 

Նկ. 1. Ներմուծման (արտահանման, տարանցման) թույլտվությունների տվյալների բազան վարելիս տեղեկատվական փոխգործակցության գործառական սխեման

 

Ներմուծեք նկարագրությունը_21993

 

Նկ. 2. Անասնաբուժական սերտիֆիկատների մասին տեղեկությունների փոխանակման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության գործառական սխեման»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: