ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 274-Ա
«ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 132,083,860 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
14.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 274-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ, Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Թբիլիսյան խճ. 2 ՀՎՀՀ՝ 07610657 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Տավուշի մարզ, քաղ.Դիլիջան, Շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
132 083 860 դրամ, որից 30 658 360 դրամը նախորդ տարվա մնացորդը |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի Բնության Հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2022 թվականի ծրագիր` 2022 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը - 132 083 860 դրամ, այդ թվում՝ 1. Ծառայությունների ձեռքբերում - 2 425.0 հազար դրամ: 2. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում - 2 760.0 հազար դրամ: 3. Գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում - 5 328.4 հազար դրամ: 4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում - 22 905.0 հազար դրամ: 5. Վարչական սարքավորումների ձեռքբերում - 3 855.0 հազար դրամ: 6. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում - 7 306.0 հազար դրամ: 7. Շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ձեռքբերում - 12 390.9 հազար դրամ: 8. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 75 113.56 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2 425.0 հազար դրամ, այդ թվում` 1.1. առողջության ապահովագրական ծախսեր - 2 425.0 հազար դրամ: 2. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 2 760.0 հազար դրամ, այդ թվում՝ 2.1. արտադրական հատուկ հագուստ պահպանության բաժնի աշխատակիցների համար - 1 500.0 հազար դրամ (30 հատ). 2.2. արտադրական հատուկ հագուստ գիտական բաժնի աշխատակիցների համար - 360.0 հազար դրամ (6 հատ). 2.3. կիսաճտքավոր կոշիկներ - 900.0 հազար դրամ (36 զույգ). 3. Գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 5 328.4 հազար դրամ, այդ թվում՝ 3.1. գարի - 888.0 հազար դրամ (4800 կգ). 3.2. եգիպտացորեն - 624.0 հազար դրամ (3200 կգ). 3.3. գազար - 315.0 հազար դրամ (1260 կգ). 3.4. բազուկ - 315.0 հազար դրամ (1260 կգ). 3.5. պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար - 470.4 հազար դրամ (1680 կգ), 3.5. պատրաստի անասնակեր գյուղատնտեսական և այլ կենդանիների համար - 500.0 հազար դրամ (2000 կգ), 3.6. չոր կեր - 2160.0 հազար դրամ (18000 կգ). 3.7. հանքային ֆոսֆատային պարարտանյութեր - 56.0 հազար դրամ (140 կգ): 4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 22 905.0 հազար դրամ, այդ թվում` 4.1. սեղմված բնական գազ - 6 000.0 հազար դրամ (20000 կգ). 4.2. բենզին «Ռեգուլյար» - 7 470.0 հազար դրամ (15000 լիտր). 4.3. դիզելային վառելիք - 5 506.8 հազար դրամ (8472 լիտր). 4.4. շարժիչի յուղեր, կիսասինթետիկ - 525.0 հազար դրամ (150 լիտր). 4.5. շարժիչի յուղեր, հանքային - 420.0 հազար դրամ (150 լիտր). 4.6. շարժիչի յուղեր, սինթետիկ - 240.0 հազար դրամ (50 լիտր). 4.7. հակասառեցուցիչ նյութեր - 150.0 հազար դրամ (100 լիտր). 4.8. կապարաթթվային կուտակիչներ, 75Ա - 67.2 հազար դրամ (2 հատ). 4.9. կապարաթթվային կուտակիչներ, 90Ա - 158.0 հազար դրամ (4 հատ). 4.10. կապարաթթվային կուտակիչներ, 190Ա - 308.0 հազար դրամ (4 հատ). 4.11. գյուղատնտեսական մեքենաների անիվներ, 15.5R38 - 500.0 հազար դրամ (2 հատ). 4.12. ավտոմեքենաների անիվներ, 215/65R16 - 660.0 հազար դրամ (20 հատ). 4.13. ավտոմեքենաների անիվներ, 225/75R16 - 600.0 հազար դրամ (12 հատ). 4.14. ավտոմեքենաների անիվներ, 265/65R17 - 300.0 հազար դրամ (4 հատ): 5. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 3 855.0 հազար դրամ, այդ թվում` 5.1. արևային վահանակներ - 350.0 հազար դրամ (5 հատ). 5.2. դյուրակիր համակարգիչ - 450.0 հազար դրամ (1 հատ). 5.3. օպերատիվ հիշողության քարտեր - 35.0 հազար դրամ (1 հատ). 5.4. սնուցման մարտկոց - 315.0 հազար դրամ (7 հատ). 5.5. բազմաֆունկցիոնալ սարք՝ լազերային - 360.0 հազար դրամ (2 հատ). 5.6. էլեկտրաէներգիայի հոսանքափոխարկիչ - 75.0 հազար դրամ (5 հատ). 5.7. թվային տեսաձայնագրիչներ - 150.0 հազար դրամ (2 հատ). 5.8. ներքին կապի (ինտերկոմ) սարքեր - 490.0 հազար դրամ (10 հատ). 5.9. հեռահաղորդակցման սարքեր - 80.0 հազար դրամ (10 հատ). 5.10. անվտանգության տեսախցիկներ - 1 500.0 հազար դրամ (10 հատ). 5.11. ցանցային բաժանարար - 50.0 հազար դրամ (5 հատ): 6. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 7 306.0 հազար դրամ, այդ թվում` 6.1. լապտերներ - 96.0 հազար դրամ (6 հատ). 6.2. լուսարձակ` մետալոհալոգենային լամպով, 250 ՎՏ, 220 Վ - 100.0 հազար դրամ (5 հատ). 6.3. ռացիաներ - 200.0 հազար դրամ (1 հատ). 6.4. անցակետային հսկողության սարքեր - 5 000.0 հազար դրամ (1 հատ). 6.5. հրդեհի մարման ձեռքի գործիքներ - 600.0 հազար դրամ (10 հատ). 6.6. հեռադիտակներ - 960.0 հազար դրամ (4 հատ). 6.7. գազի բալոններ - 250.0 հազար դրամ (1 հատ). 6.8. արկղեր - 100.0 հազար դրամ (5 հատ): |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր - 2 425.0 հազար դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: |
(հավելվածը խմբ. 26.07.22 N 537-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
14.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |