Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-5-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (17.06.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.12/3(527) Հոդ.19
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) լրացնել հետևյալ բովանդակությամբ 681-րդ հոդվածով`

 

«Հոդված 681.

 Համայնքի սեփականության և բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը

 

Համայնքի սեփականության և բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը` օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքի 77-րդ հոդվածի «Ազգային ժողովը, ի դեմս Ազգային ժողովի վերահսկիչ պալատի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի  դեկտեմբերի 25-ի օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 9
Երևան
ՀՕ-5-Ն