ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶ
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2022 թվականի N 78-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7–րդ հոդվածի 2–րդ մասով, 34-րդ հոդվածի 1–ին մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 3-ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 35-Ն որոշման 1–ին կետով հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ՝ | կողմ- 11 | դեմ- | ձեռնպահ- |
1. Ղազարյան Ղազար | |||
2. Հարությունյան Վահրամ | |||
3. Համբարյան Մելանյա | |||
4. Նահապետյան Տիգրան | |||
5. Շահինյան Շահեն | |||
6. Մնացականյան Գայանե | |||
7. Վարդանյան Գեղամ | |||
8. Ղուկասյան Արմեն | |||
9. Մակարյան Մարյամ | |||
10. Մարտիրոսյան Նարեկ | |||
11. Աբասյան Արայիկ |
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2022 թ. հունիսի 29 Արաքս համայնք |
Ղ․ ՂԱԶԱՐՅԱՆ
|
Հավելված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 29–ի N 78-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Ծախսային մասով ՝
1) 11.1.2 (Պահուստային ֆոնդ)-ի
ա. 4891 հոդվածից նվազեցնել 25075.0 հազ. դրամ
բ. 4891 հոդվածից 32235.0 հազ. դրամ կատարել հատկացում ֆոնդային բյուջե
2) բաժին 01.1.1 (Արաքսի համայնքապետարան)
5113 հոդվածին ավելացնել 10000.0 հազ.դրամ
3) բաժին 09.1.1 (նախադպրոցական ուսուցում) -ի
ա. 4511 հոդվածին ավելացնել 16000.0 հազ. դրամ
բ. 4657 հոդվածին ավելացնել 1075.0 հազ. դրամ
գ. 5134 հոդվածին ավելացնել 200.0 հազ. դրամ
4) 4.2.4 (Ոռոգում)–ի
ա. 5112 հոդվածին ավելացնել 500.0 հազ. դրամ
բ. 5134 հոդվածին ավելացնել 5220.0 հազ. դրամ
5) բաժին 8.1.1 (Հանգստի և սպորտի ծառայություններ)-ի
5113 հոդվածին ավելացնել 16315.0 հազ. դրամ
6) 4.5.1 (Ճանապարհային տնտեսություն)–ի
4251 հոդվածին ավելացնել 8000.0 հազ. դրամ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|