ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 111 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԴՐԱՆՑ ՄՇԱԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների գնահատման չափանիշները՝ դրանց մշակումն ապահովելու նպատակներով:
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնության՝ սույն որոշմամբ հաստատված չափանիշներին համապատասխանության գնահատումն իրականացվում է ճկուն մոտեցման հիման վրա՝ ելնելով այդ նախաձեռնության ներուժից և հաշվի առնելով դրա առանձնահատկությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111 որոշմամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների գնահատման չափանիշների՝ դրանց մշակումն ապահովելու նպատակներով
Չափանիշը |
Մեկնաբանությունը |
1. Ամբողջականությունը |
նախաձեռնության նկարագրության հավաստիությունը և համապատասխանությունը ձևի մեջ նշված հարցերին. համապատասխանությունը ձևի լրացման պահանջներին |
2. Նորությունը |
նորարարական ներուժը (առաջարկվող գաղափարի, տեխնոլոգիայի, մոտեցումների, բիզնես գործընթացների նորությունը, նոր արտադրանքի, ծառայության, կազմակերպական մոդելի և այլնի ստեղծման հնարավորությունը). առավելությունն աշխարհում գոյություն ունեցող անալոգների համեմատ |
3. Արտադրողականությունը և արդյունավետությունը |
ժամանակային և ռեսուրսային ծախսերի կրճատում ապրանքն արտադրելու (ծառայությունը մատուցելու) ժամանակ |
4. Ծախսերի նվազեցումը |
սպառողների և այլ շահագրգիռ կողմերի ծախքերի նվազեցումը |
5. Ռիսկերի նվազեցումը |
շահագրգիռ կողմերի ռիսկերի նվազեցումը |
6. Հասանելիությունը |
ապրանքների (ծառայությունների) հասանելիության ապահովումն այն շահագրգիռ կողմերի խմբերի համար, որոնք նախկինում չեն ունեցել դրանց նկատմամբ հասանելիություն կամ ունեցել են սահմանափակ հասանելիություն |
7. Հարմարությունը և կիրառելիությունը |
ապրանքի (ծառայության) օգտագործման հարմարությունը. կիրառման հնարավորությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ հաշվի առնելով դրանց տնտեսության և ենթակառուցվածքի ներուժն ու ընթացիկ պատրաստականությունը |
8. Մասշտաբայնացումը |
արդյունավետ գործունեության հնարավորությունը ծանրաբեռնվածության ավելացման, բաղադրիչների նոր առաջադեմ տարբերակներ ի հայտ գալու, ինչպես նաև օգտագործողների թվի և աշխարհագրական ընդգրկման ընդլայնման պայմաններում |
9. Ադապտացումը |
տարբերվող խնդիրների, միջավայրերի կամ պայմանների համար արդյունավետ և ռացիոնալ օգտագործման ունակությունը |
10. Ունիվերսալությունը |
այն ակտիվների ստեղծումը, որոնք, առանց էական ձևափոխումների, կարող են օգտագործվել այլ գործընթացներում և ճյուղերում |
11. Հիմնավորված գինը |
ավելի ցածր գնով առաջարկ՝ առկա այլընտրանքների առնչությամբ |
12. Ինտեգրումը |
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի նպատակներն իրագործելը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շուկաներում խոչընդոտները վերացնելը կամ խոչընդոտներ չստեղծելը. թվային ենթակառուցվածքների կապակցվածության ապահովումը |
13. Կայուն զարգացումը |
շրջակա միջավայրի բարելավումը և պահպանումը. մարդկային կապիտալի զարգացումը. մակրոտնտեսական և սոցիալական քաղաքականության բարելավումը. հետագա զարգացման համար հնարավորությունների ստեղծումը. կոռուպցիային հակազդումը. գործարար միջավայրի բարելավումը. սպառողի պաշտպանությունը. քաղաքացիների ներգրավվածության մակարդակի բարձրացումը |
14. Անվտանգությունը |
քաղաքացիների, ենթակառուցվածքի և այլնի անվտանգության բարձրացումը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: